Շվեյցարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել արտգործնախարար Իգնացիո Կասիսին:
Իգնացիո Կասիսն ընտրվել է Շվեյցարիայի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին hաղորդում է Associated Press-ը:
Կասիսը Շվեյցարիայի ներկայիս նախագահ Գի Պարմելինին կփոխարինի 2022 թվականի հունվարի 1-ից։ 60-ամյա արտգործնախարարի ընտրությունն իրականում ձևական է, քանի որ մեկ տարի առաջ նա ընտրվել է փոխնախագահ։
Շվեյցարիայում խորհրդարանը նախագահին ընտրում է Դաշնային խորհրդի անդամներից՝ մեկ տարի ժամկետով։ Գործող նախագահը պետության ֆորմալ ղեկավարն է, քանի որ երկրի հիմնական կառավարումն իրականացնում է Դաշնային խորհուրդը։ Ըստ կանոնակարգի՝ նախագահը չի կարող վերընտրվել երկրորդ ժամկետով։