Artsakhpress

Մշակույթ

«Հայոց վարքականոնը շարունակում է մնալ ստեղծագործ աշխատանքը». Ստեփանակերտում կազմակերպվել է «Դժոխքի ձոր» խորագրով ցուցահանդեսը

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Բերձորի պաշտպանության մասնակից, նկարիչ Սևադա Սարգսյանի՝ առաջնագծում արված էսքիզների հիման վրա ստացված գրաֆիկական, ինչպես նաև պաստելով և յուղաներկով աշխատանքների ցուցահանդեսը:

«Հայոց վարքականոնը շարունակում է մնալ ստեղծագործ աշխատանքը». Ստեփանակերտում կազմակերպվել է «Դժոխքի ձոր» խորագրով ցուցահանդեսը

«Հայոց վարքականոնը շարունակում է մնալ ստեղծագործ աշխատանքը». Ստեփանակերտում կազմակերպվել է «Դժոխքի ձոր» խորագրով ցուցահանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այն կրում էր «Դժոխքի ձոր» խորագիրը և կազմակերպվել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, համակարգվել՝ «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի կողմից։

Բնութագրությունը հասանալի չէ

Ցուցահանդեսը մեկնարկեց Արցախյան երեք պատերազմներում նահատակված քաջորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սևադա Սարգսյանն անկեղծացավ՝ պատերազմի ժամանակ մարտի դաշտում կռվել է ոչ միայն զենքով, այլ նաև՝ վրձնով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մարտական գործողությունները տեղի են ունեցել «Դժոխքի ձոր» կոչվող հատվածում: Բացի այն, որ ցուցահանդեսն արտացոլում է 44-օրյա պատերազմից ունեցած իմ անմիջական տպավորությունները, «Դժոխքի ձոր» նկարաշարն արտացոլում է միասնության գաղափարի կարևորությունը, կորստի մորմոքը, պայքարելու եռացող կամքն ու հավատը ապագայի նկատմամբ: Ես խոնարհվում եմ մեր նահատակված և ողջ մնացած հերոսների առջև: Տա Աստված, որ իմ հաջորդ ցուցահանդեսը կրի «Ծաղկունյաց լեռներ» խորագիրը»,- նշել է նկարիչը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանի խոսքով՝ ցուցահանդեսի գաղափարը ծագել էր պատերազմի ամենադժնդակ օրերին: «Պատերազմի օրերին Սևադան Դժոխքի ձորում էր պայքարում: Ճիշտն ասած` մենք բոլորս էինք դժոխքում: Այդ ժամանակ ես նրան խոստացա, որ երբ ամեն ինչ վերջանա, մենք ցուցահանդես ենք կազմակերպելու: Նա մարտադաշտում շարունակեց արվեստագետ մնալ, ստեղծագործեց, էսքիզներ ստեղծեց և այդ էսքիզներն այսօր ցուցադրվում են»,- նշել է Լ. Գասպարյանը:

Մեզ հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ասաց, որ մեր հոգու առեղծվածում կա ու շարունակում է որպես վարքականոն մնալ ստեղծագործ աշխատանքը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այսօր, հաղթահարելով դժոխքը, դժոխքի հատակից դուրս գալով, հայոց վարքականոնը շարունակում է մնալ ստեղծագործ աշխատանքը: Մենք շարունակում ենք վերքերից երգեր շինել: Ուսումնասիրելով Սևադայի նկարները՝ հասկացա, որ բոլոր նկարները պատերազմոտ են, և բոլոր նկարներում տագնապ կա, բայց այդ նկարներում, զարմանալիորեն, այգաբաց կա, դժոխքին փոխարինող դրախտի բարձունքներ կան, որտեղից երևում է լույսը: Կեցցե նա, որ պատերազմել է, և կեցցե, որ այդ օրերին չի կորցրել իր գեղագիտական ճաշակն ու կարողությունները»,- ընդգծել է Լ. Ղարախանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ ԿԳՄՍ նախարարը Սևադա Սարգսյանին է հանձնել նախարարության կողմից հրատարակված «Շուշի» գիրքն ու Հադրութի «Մանկապատանեկան ստեղծագործական» կենտրոնի սաների` այս տարի գորգագործության մրցույթում առաջին մրցանակային տեղը զբաղեցրած աշխատանքը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search