Artsakhpress

Ռազմական

ՀԱՊԿ-ի երկրների գլխավոր շտաբները սահմանել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զինված ուժերի Գլխավոր շտաբները դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի Զինվորական կոմիտեի (ԶԿ) նիստում սահմանել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները, հաղորդել Է Զինվորական կոմիտեի նախագահ, ՌԴ-ի զնված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

ՀԱՊԿ-ի երկրների գլխավոր շտաբները սահմանել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները

ՀԱՊԿ-ի երկրների գլխավոր շտաբները սահմանել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Կայացավ կարծիքների հանգամանալից փոխանակություն հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմա-քաղաքական իրադրության շուրջը: ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների կողմից հավաստվեց ռազմական անվտանգության մարտահրավերների եւ սպառնլիքների բնույթի միասնական ըմբռնումը: Պայմանավորվեցինք համակարգել դրանց չեզոքացման համատեղ գործողությունները եւ կատարելագործել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժը»,- ասել Է Գերասիմովը՝ ամփոփելով նիստի արդյունքները, որը, նրա գնահատմամբ, անցել Է կառուցողական ոգով:

«Քննարկվեցին ռազմական ոլորտում ՀԱՊԿ-ի գործունեության գերակա ուղղությունները հաջորդ տարի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում: Տրվեցին դրանց իրականացման հաձնարարություններ»,- հայտնել Է Գերասիմովը՝ նաեւ հավելելով, որ սահմանվել Է «Միավորված ազգերի կազմակարպության խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի ներգրավման, այդ թվում խաղաղապահ գործողությունների մասնակցության համար զինվորական դիտորդների եւ շտաբների սպաների պատրաստման» աշխատանքի կարգը:

«Քննարկեցինք ՀԱՊԿ-ի Օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն- 2021» վարժանքների անցկացման արդյունքները: Ընդունվեցին կազմակերպության կոլեկտիվ ուժերի այդ բաղադրիչի արդյունավետ կառավարման բարձրացման որոշումներ»,- ասել Է Գերասիմովը:

Նաեւ նիստում հավանություն Է տրվել Միխայլովսկայա ռազմական հրետանային ակադեմիայի գործունեությանը՝ որպես հրթիռային զորքերի եւ հետանու մասնագիտությունների գծով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման բազային կազմակերպության գործունեությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

«Ադրբեջանը ճանաչել էր ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ համաձայնելով ստորագրել խաղաղության պայմանագիր․ ի՞նչ կարիք կար մերժել»․ Վ․ Աթանեսյան

Search