Artsakhpress

Հասարակական

Պատերազմում զոհված, հաշմանդամություն ստացած հերոսների երեխաների Ամանորյա երազանքները կիրականանան. Արցախի մայրիկների ակումբը ծրագիր է իրականացնում

Արցախի մայրիկների ակումբը նախաձեռնել է իրականացնել 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն ստացածների երեխաների Ամանորյա երազանքները։

Պատերազմում զոհված, հաշմանդամություն ստացած հերոսների երեխաների Ամանորյա երազանքները կիրականանան. Արցախի մայրիկների ակումբը ծրագիր է իրականացնում

Պատերազմում զոհված, հաշմանդամություն ստացած հերոսների երեխաների Ամանորյա երազանքները  կիրականանան. Արցախի մայրիկների ակումբը ծրագիր է իրականացնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակումբի հիմնադիր Լիլիթ Պետրոսյանը: «Պատերազմում ամուսնուս եմ կորցրել: Անցած տարի Հայաստանից բազմաթիվ կազմակերպություններ անընդհատ ինձ հետ կապվում էին, որ նամակ գրենք։

Արդեն երազանքներ չէին մնացել, բոլորն իրականացրեցին։ Ամեն օր 3-5 ՀԿ-ներ, կամ անծանոթ անհատներ մեր տուն էին գալիս, որ աղջկաս ուրախացնեն։ Նրանք այնքան ջերմություն տվեցին, այնքան հոգատարություն, որ փոքրիկս, կարծեք, հաղթահարեց սթրեսը։

Որոշեցի, որ այս տարի Արցախի մայրիկների ակումբում նույնը պիտի անենք, որովհետև անթիվ կանայք պատրաստ են ամեն ինչ անել, որ պատերազմի հետևանքով տուժած երեխաներին երջանկություն պարգևեն` գոնե մի քանի ժամով։ Ակումբը միակ հարթակն է, որտեղ կարող եմ ամեն ինչ վերահսկել: Մարդիկ վստահում են ինձ, ամեն ինչ փաստաթղթերով է իրականացվում»,-նշեց Լ. Պետրոսյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախի մայրիկների ակումբում սա առաջին ծրագիրը չէ. միշտ էլ բարեգործական ծրագրեր ունեցել են:

Բնութագրությունը հասանալի չէ

«Նախաձեռնությունը շարունակական կլինի։ Ամեն օր անթիվ նամակներ եմ ստանում էլֆերից, բողոքում են, որ չեն հասցնում նամակի էլֆ դառնալ, որովհետև վայրկյաներ անց արդեն էլֆեր են գտնվում։ Անթիվ մարդիկ սպասում են, որ հաշիվ բացենք, որ փոխանցեն գումար: Սկզբում, երբ հաշմանդամություն ստացածների երեխաների նամակներն էինք ընդունում, շատ քիչ նամակներ կային, դեռ 2 օր է զոհվածների երեխաների նամակներն ենք ընդունում ու արդեն 45 նամակ ունենք։ Շատ են դիմում, որ էլֆ լինեն հենց զոհվածների կանայք, նրանց մեծ մասը ցանկանում է, որ անունը չնշեմ։ Զարմանալի է, բայց այսպիսին է հայի կին տեսակը»,- հավելեց մեր զրուցակիցը։ Երեխաների նամակներն ուղարկելու և լրացուցիչ տեղեկատվության համար ցանկացողները կարող են անցնել հետևյալ հղումով։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search