Artsakhpress

Սփյուռք

Ճգնաժամով պայմանավորված Լիբանանի հայ համայնքը դժվարությունների մեջ է. ինչ ակնկալել ՀՀ կառավարությունից

 Լիբանանում սոցիալական, տնտեսական խորը ճգնաժամ է, քաղաքական հարցերի պատճառներով երկիրը ֆինանսական պաշարման տակ է հայտնվել:

Ճգնաժամով պայմանավորված Լիբանանի հայ համայնքը դժվարությունների մեջ է. ինչ ակնկալել ՀՀ կառավարությունից

Ճգնաժամով պայմանավորված Լիբանանի հայ համայնքը դժվարությունների մեջ է. ինչ ակնկալել ՀՀ կառավարությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով երկրում տիրող իրավիճակը:
«Երկրում կա առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ, կտրուկ արժեզրկվել է լիբանանյան արժույթը: Լավ պատկերացնելու համար ասեմ հետևյալը, լիբանանյան 1500 արժույթը ժամանակին համարժեք էր 1 դոլարի, այսօր 23 հազարի սահմանը հատել է: Կա վառելանյութի տագնապ, այն շատ թանկացել է, պետությունը չի կարողանում սուբսիդավորել, իսկ առանց դրա այն շատ թանկ է քաղաքացիների համար: Կենցաղային տարրական հարցերը կարգավորելու համար Լիբանանի բնակչությունը ստիպված է տեղական արժույթով մեծ վճարումներ կատարել, ինչն էլ հանգեցրել է աղքատության խորացմանը»,-ասաց Շահան Գանտահարյանն՝ ավելացնելով, որ չեն կարողանում խուսափել հոսանքազրկումներից:
Համավարակով պայմանավորված ևս դժվարություններ կան, կրճատվել են ուսումնական հաստատությունների աշխատանքային օրերը: Որոշում է կայացվել երկարաձգել տոնական արձակուրդների ժամկետը: Շահան Գանտահարյանը նկատեց, որ համավարակի զգուշավորությունը լուռ ձևով նաև տնտեսական ճգնաժամի հետ է կապված: Մարդիկ ավտոմեքենաներով պետք է գնան աշխատանքի, իսկ դա ենթադրում է բենզինի ծախս:
Այս դժվարին իրավիճակում ի՞նչ աջակցություն է ակնկալում Լիբանանի հայ համայնքը Հայաստանից, արդյո՞ք հայրենադարձության միտումներ կան: Շահան Գանտահարյանը նշեց, որ այս պահին լայնածավալ հայրենադարձության երևույթ չկա, այն պարզ պատճառով, որ մարդիկ չեն կարողանում օգտվել բանկերում պահվող իրենց գումարներից: Բանկային համակարգը սառեցվել է, ամսվա կտրվածքով բնակիչները փոքրաթիվ գումար են կարողանում վերցնել իրենց հաշիվներից, իսկ այլ երկիր տեղափոխվելը գումարներ է ենթադրում:
«Իհարկե, պարզ է, որ յուրաքանչյուր ճգնաժամ հանգեցնում է, որոշակի արտահոսքի: Կարծում եմ, որ Հայաստանում պետք է համապատասխան ծրագրեր լինեն այդ ուղղությամբ: Խոսքը ոչ միայն բնակարաններին է վերաբերում, այլև աշխատանքի հնարավորությանը: Գործազրկությունն այս օրերին համաշխարհային երևույթ է, ինչը դժվարացնում է ճգնաժամում հայտնված համայնքների արտահոսքին համարժեք արձագանքելը»,-ասաց Շահան Գանտահարյանը:
Նրա խոսքով, Միջին Արևելքի երկրների հայ համայնքների պարագայում պետք է հատուկ հայեցակարգ մշակել Հայաստանի համապատասխան գերատեսչությունների, միջինարևելյան երկրներում գործող դիվանագիտական անձնակազմի, համայնքների պատասխանատու մարմինների մասնակցությամբ: Անհրաժեշտ է անցկացնել փակ քննարկումներ, խորհրդակցություններ՝ հաշվի առնելով բոլոր յուրահատկությունները, նաև այն, որ հայերը նաև այդ երկրների քաղաքացիներ են:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ռազմավարությունների բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հանձնակատարի գրասենյակը Լիբանանում տիրող իրավիճակի և լիբանանահայության իրադրության շուրջ մշտական կապի մեջ է Բեյրութում ՀՀ դեսպանության, ինչպես նաև տեղական, համայնքային ու հասարակական, բարեգործական տարբեր կազմակերպությունների հետ: Նա հիշեցրեց, որ Լիբանանում կառավարական ճգնաժամը խորացել է դեռևս նախորդ տարվանից: Ֆինանսատնտեսական և քաղաքական ճգնաժամին գումարվել է  նաև 2020-ի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը: Այդ օրվանից սկսած՝  Լիբանանից նկատելի է դարձել հայության արտահոսքը, մի մասը ներգաղթել է ՀՀ: Արցախի պատերազմով պայմանավորված՝ այդ ներգաղթը մի պահ կանգնել է, հետո կրկին վերականգնվել: Ըստ Հովհաննես Ալեքսանյանի՝ 2021 թվականի ամռանից Բեյրութից Երևան հոսքը նկատելի է:
«Մենք 2020-ին մշակել էինք Հայաստան տեղափոխված լիբանանահայության աջակցության փաթեթ, այն շրջանառության մեջ էր գտնվում, սակայն պատերազմով պայմանավորված չիրագործվեց: Թեպետ, փաթեթի առանձին տարրեր, այնուամենայնիվ, իրականացվել են»,-ասաց Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է հենց Լիբանանի հայությանն աջակցելուն, ապա հանձնակատարի գրասենյակի պաշտոնյան հիշեցրեց ՀՀ-ից երեք չվերթներով Լիբանան ուղարկված հումանիտար առաքելության մասին՝ ոչ միայն լիբանանահայությանը, այլ նաև Լիբանանի բնակչությանը:
Անդրադառնալով  ներկայում լիբանանահայության իրավիճակին՝ նա ասաց. «Իրավիճակն իրականում շատ բարդ է, ֆինանսատնտեսական ճգնաժամ է: Լիբանանյան արժույթը մոտ 10-15 անգամ արժեզրկվել է, աշխատավարձերը մի քանի անգամ նվազել են, կան պարենային և այլ տիպի խնդիրներ: Մենք պատրաստել ենք տեղեկանք և ներկայացրել կառավարությանը: Մենք Լիբանանի աջակցության փաթեթը վերանայել ենք Հայաստանի ներկա իրողություններին և հնարավորություններին համապատասխան»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:
Նա նշեց, որ Հայաստան տեղափոխված Լիբանանի հայությանն օգնություն է ցուցաբերվում տարբեր հարցերում՝ սկսած բիզնես հիմնելու դեպքում տեղական տուրքերից, հարկերից ազատելուց մինչև մանկապարտեզներում երեխաներին տեղավորելը, փաստաթղթային հարցերում աջակցելը և այլն: «Ներկա պահին Լիբանանի տարածքում հայությանն աջակցություն ցուցաբերելու գործընթաց 2021-ի համար չկա դեռևս, բայց մենք կարիքները վերհանել ենք, որոնք հիմնականում դեղորայքային և պարենային են: Այդ մասով մեր առաջարկությունները տեղեկանքի ձևով ներկայացրել ենք»,-ասաց նա:
Հանձնակատարի գրասենյակը Լիբանանից Հայաստան տեղափոխվելու, աջակցություն ստանալու դիմումներ ստանում է, ամենօրյա ռեժիմով կապի մեջ է նրանց հետ, լուծում է տարատեսակ խնդիրներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

«Ադրբեջանը ճանաչել էր ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ համաձայնելով ստորագրել խաղաղության պայմանագիր․ ի՞նչ կարիք կար մերժել»․ Վ․ Աթանեսյան

Search