Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը չի պարտավորվի վերադարձնել գերիներին. ՄԱԿ-ի միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ միջոցի կիրառման որոշումը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցի կիրառման որոշումը։

Ադրբեջանը չի պարտավորվի վերադարձնել գերիներին. ՄԱԿ-ի միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ միջոցի կիրառման որոշումը

Ադրբեջանը չի պարտավորվի վերադարձնել գերիներին. ՄԱԿ-ի միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ միջոցի կիրառման որոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Hetq.am-ի փոխանցմամբ, այս մասին հեռարձակվել է ուղիղ եթերով։ Չնայած Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի պահանջների մեծ մասը, այդուհանդերձ չի բավարարել գլխավորը. Ադրբեջանը չի պարտավորվի վերադարձնել հայ ռազմագերիներին։ Փոխարենը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այդ երկրին պարտավորեցրել է ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունն ու երաշխավորել նրանց հավասարությունն օրենքի առաջ։
 
Դատարանի հրապարակած որոշման մեջ, որն ընթերցել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն, նշվում է, որ Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան, պետք է միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու ուղղությամբ՝ ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից։ Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ Միջազգային դատարանը ամրագրել է, որ պետական մակարդակով Ադրբեջանում հակահայկական ու հայատյացության քարոզչություն և քաղաքականություն է իրականացվում։
 
Արդարադատության դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է նաև ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, այդ թվում՝ եկեղեցիների, պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, գերեզմանների նկատմամբ։
 
Իր գանգատում հայկական կողմը նշել էր նաև Բաքվի զինավարի չարաբաստիկ այգու փակման ու Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների հետաքննության անհրաժեշտության հարցը, որը սակայն չի բավարարվել։
 
Զուգահեռաբար, Դատարանը հրապարակել է նաև Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը, որն ի տարբերություն հայկական դիմումի, բավարարվել է միայն մի փոքր մասով։ Այսպես, Հայաստանը պարտավորվել է կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ծագումով ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը։
 
Ադրբեջանն իր գանգատում նշել էր նաև ականապատ դաշտերի քարտեզների հարցը, որը, դատարանի որոշումից պարզ է դառնում, որ չի բավարարվել։
 
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երկու կողմին էլ պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
 
Դոնոհյուն հիշեցրել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ միջոցների մասին որոշումները, որոնք սահմանվում են, որպեսզի կանխվեն դատաքննության ընթացքում իրավիճակի հնարավոր սրումը, ըստ էության, պարտադիր են կատարման համար:
 
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունը ընդդեմ Ադրբեջանի գանգատ էր ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:
 
Իր հայցում Հայաստանը պահանջում էր, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահվող անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո տեղի ունեցած զինված բախումների ժամանակ։
 
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան համանման հայց ներկայացրել էր նաև Ադրբեջանը, որտեղ Բաքուն պնդում էր, թե, իբր, Հայաստանը խտրական մի շարք խտրական գործողություններ է իրականացրել և իրականացնում ադրբեջանցիների դեմ՝ նրանց ազգային և էթնիկ ծագմամբ պայմանավորված:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

«Ադրբեջանը ճանաչել էր ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ համաձայնելով ստորագրել խաղաղության պայմանագիր․ ի՞նչ կարիք կար մերժել»․ Վ․ Աթանեսյան

Search