Artsakhpress

Միջազգային

Գերմանիայի նոր կառավարությունը կոալիցիոն համաձայնագիր է ստորագրել

Գերմանիայի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կոալիցիոն համաձայնագիր է ստորագրել Կանաչների կուսակցության և նեոլիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցության հետ Բեռլինում կայացած արարողության ժամանակ:

Գերմանիայի նոր կառավարությունը կոալիցիոն համաձայնագիր է ստորագրել

Գերմանիայի նոր կառավարությունը կոալիցիոն համաձայնագիր է ստորագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է է DW-ն:

«Կանաչները» միայն նախօրեին էին կողմ քվեարկել կոալիցիոն գործարքին:

Նախատեսվում է, որ այս շաբաթվա ընթացքում պետք է տեղի ունենա Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի ընտրությունը և երդմնակալությունը:

Կոալիցիոն համաձայնագրի ստորագրման արարողությանը Շոլցը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի և Գերմանիայում դրա չորրորդ ալիքի դեմ պայքարը սկզբնական փուլում կպահանջի նոր կառավարության ողջ «ուժն ու էներգիան»: Նրա խոսքով՝ եթե երեք քաղաքական ուժերը կարողանան շարունակել նման արդյունավետ համագործակցությունը, դա կօգնի երկրում առկա խնդիրները լուծելու հարցում:

Անդրադառնալով նոր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ Շոլցը նշել է, որ իր առաջին այցերը կլինեն Փարիզ և Բրյուսել: Նրա խոսքով՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ աշխատանքը կլինի Գերմանիայի ամենակարևոր գերակայությունը։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search