Artsakhpress

Միջազգային

Պուտինը և Բայդենը բանակցություններ են սկսել տեսակապով

ՌԴ ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինըև Ջո Բայդենը տեսակապի միջոցով բանակցություններ են սկսել։

Պուտինը և Բայդենը բանակցություններ են սկսել տեսակապով

Պուտինը և Բայդենը բանակցություններ են սկսել տեսակապով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
 
Նախատեսվում է քննարկել Ուկրաինայի շուրջ տիրող լարվածությունը, Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի մոտենալու հարցն ու Պուտինի նախաձեռնությունը՝ անվտանգության երաշխիքների մասին։
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ղեկավարները նախատեսում են երկու գագաթնաժողով անցկացնել։ Առաջինը տեղի կունենա առցանց ձևաչափով մինչև 2021թ․-ի ավարտը, երկրորդը՝ 2022թ․-ին, երբ Պուտինն ու Բայդենը անձամբ կհանդիպեն։
 
Պեսկովը նաև նշել է, որ Պուտինի ու Բայդենի բանակցությունների նախաշեմին ԶԼՄ-ներում մեծ քանակությամբ «արտանետումներ» են եղել։
 
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի առաջնորդը Բայդենի հետ խոսելու է ոչ թե հիմնվելով հույզերի վրա, այլ ելնելով ազգային շահերից, ու նա մտադիր է իր մտահոգությունները հասցնել ամերիկացի գործընկերոջը, լսել նրան ու պարզաբանումներ տալ ու ստանալ:
 
Նշենք, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ղեկավարները նախատեսում են երկու գագաթնաժողով անցկացնել։ Երկրորդը տեղի կունենա 2022թ․-ին, Պուտինն ու Բայդենը անձամբ կհանդիպեն։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search