Artsakhpress

Քաղաքական

Ավարտվել են «ԱՀ  2022թ. պետական բյուջեի մասին»  օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ավարտվել են «ԱՀ  2022թ. պետական բյուջեի մասին»  օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները

Ավարտվել են «ԱՀ  2022թ. պետական բյուջեի մասին»  օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Այն վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:
Օրակարգում «ԱՀ  2022թ. պետական բյուջեի մասին»   և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին։
Արթուր Հարությունյանը  նշել է, որ շահագրգիռ  քննարկումներ են եղել խորհրդարանի համատեղ հանձնաժողովների և խմբակցությունների նիստերում, պատգամավորները հնչեցրել են առաջարկություններ:
ԱՀ  ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի տեղեկացմամբ պատգամավորների հնչեցրած առաջակությունները քննարկվելու են և  հնարավորության դեպքում տեղ են գտնելու բյուջեի փոփոխված տարբերակում:
Այնուհետև 2022 թվականի Հանրապետության գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթի նախագիծը քվեարկության է դրվել և 3 կողմ, 2 ձեռնպահ ձայնով արժանացել  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։
Գլխադասային հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ դեկտեմբերի 16-ին բյուջեի փոփոխված տարբերակը ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Մինչ այդ՝ մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 17:00-ը, պատգամավորներին հնարավորություն է  տրվում գրավոր առաջակություններ ներկայացնել կառավարությանը։
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը։ Համաձայն նախարարի ներկայացրած հիմնավորման՝ հաշվի առնելով 2020 թվականին ադրբեջանաթուրքական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ կատարված ռազմական գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծման նպատակով իրականացվող ի թիվս մի շարք ծրագրերի Արցախի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է նաև պետական համակարգի և պետբյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների  աշխատողների աշխատավարձերի բարձրացում և այդ համատեքստում օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության բարձրացում միջինում 9%-ով, բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության բարձրացում միջինում 17%-ով, պետական ծառայողների` այդ թվում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և փրկարարական ծառայության ծառայողների վարձատրության բարձրացում միջինում 20%-ով:
Մասնավորապես առաջարկվում է հստակեցնել 2014թ. հուլիսի 1-ից պահպանված բարձր աշխատավարձերի չնվազեցման դեպքերը ծառայողի պաշտոնի առաջխաղացման, ինչպես նաև վերակազմակերպման հետևանքով այլ պաշտոնի նշանակման դեպքերում։
Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում։
Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրել է, որ նախագծի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած առաջարկությունները պատրաստ են ուսումնասիրելու և լրամշակված տարբերակով ներկայացնելու հերթական նիստի քննարկմանը։
5 կողմ ձայնով օրինագիծը ներկայացվել է առաջիկա հերթական նիստի քննարկմանը։
Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահը, նախագահի տեղակալը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search