Միացյալ Նահանգների կրոնական ազատության հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը վտանգի տակ է։
Հայկական կրոնական ժառանգությունը Թուրքիայում վտանգի տակ է. ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 2021 թվականի մարտին ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլյանը խորհրդարանական հարցում է ներկայացրել՝ պարզելու, թե ինչու կառավարությունը չի դադարեցրել Անկարայի պատմական կենտրոնում հայկական և կաթոլիկ գերեզմանոցների վրա պետական բանկի կառուցումը, փոխանցում է yerkir.am լրատվական կայքը: