Artsakhpress

Հասարակական

ՀԱՊԿ անդամ երկրների ԳՇ պետերը Ռազմական կոմիտեի նիստ կգումարեն

Դեկտեմբերի 8-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի 19-րդ նիստը՝ տեսակապի միջոցով:

ՀԱՊԿ անդամ երկրների ԳՇ պետերը Ռազմական կոմիտեի նիստ կգումարեն

ՀԱՊԿ անդամ երկրների ԳՇ պետերը Ռազմական կոմիտեի նիստ կգումարեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը, կոմիտեի նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ ԳՇ պետերը: Նախատեսվում է քննարկել ռազմական անվտանգության սպառնալիքներն ու հավաքական ավիացիոն ուժերի զարգացման հեռանկարները:
«Կքննարկվեն Հավաքական անվտանգության արևելաեվրոպական, կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև Հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացման և Հավաքական անվտանգության տարածաշրջաններում դրանց ծավալման ու կիրառման ժամանակ զորքերի կոալիցիոն խմբավորումների հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ կայանալիք նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ԳՇ պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Հայրուլոևը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

Search