Artsakhpress

Ռազմական

ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ

ՀԱՊԿ անդամ պետությունները խորապես անհանգստացած են ՀԱՊԿ տարածքում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և այդ նպատակներով համացանցի, այդ թվում ուղիղ հեռարձակումների աճող օգտագործման կապակցությամբ:

ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ

ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին ասված է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարների՝ ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին ընդունված հայտարարությունում:

ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները ընդգծել են, որ ահաբեկչությունը իր բոլոր տեսակներով և դրսևորումներով ամենամեծ սպառնալիքներից մեկն է աշխարհի և միջազգային անվտանգության համար, ահաբեկչական ցանկացած գործողություն հանցագործություն է և չունի արդարացում՝ անկախ դրա դրդապատճառներից կամ շարժառիթից:
«Մենք վերահաստատում ենք ահաբեկչության դեմ միջազգային պայքարում միասնականությունը պահպանելու մեր հանձնառությունը՝ ճանաչելով ՄԱԿ-ի կենտրոնական և համակարգող դերը այդ հարցում։ Վերստին հայտարարում ենք, որ պետությունները առանցքային դեր ունեն ահաբեկչության կանխարգելման և դրա դեմ պայքարում՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության ամբողջական կատարմանը՝ հարգելով մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և օրենքի գերակայությունը», - հայտարարել են ԱԳ նախարարները:
ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները ողջունում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Ահաբեկչական գաղափարների տարածմանը հակազդելու համապարփակ միջազգային շրջանակային ռազմավարություն» (S/2017/375) վերնագրով փաստաթուղթը՝ կոչ անելով մասնակից պետություններին հետևել այդ փաստաթղթի առաջնորդող սկզբունքներին և լավագույն փորձին:
Նրանք նաև մտահոգություն են հայտնել այդ թվում համացանցի միջոցով բռնություն և ահաբեկչություն հրահրող ատելության խոսքի և գաղափարների տարածման կապակցությամբ: ԱԳ նախարարների կարծիքով՝ ատելության քարոզը և ահաբեկչական գաղափարները կանխելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել տեղեկատվական գրագիտությունը հատկապես երիտասարդության շրջանում զարգացնելու ուղղությամբ:
Դեկտեմբերի 2-ին ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի համակարգմամբ ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հուլիսի 1-ից կփոխվի տեղահանված քաղաքացիների բնակվարձերի փոխհատուցման պետական ծրագիրը. Նախագահ Հարությունյան

«Արցախում արտոնյալներ չպետք է լինեն». Նախագահի խոսնակը՝ գեներալ Կարապետյանի ձերբակալության մասին

Պայթյուն ՌԴ զորամասերից մեկում. կա զոհ և 7 վիրավոր

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Արցախում անհետ կորել է ՌԴ քաղաքացի

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Search