ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ ասեղնագործության, շյուղագործության և ուլունքագործության մրցույթ է մեկնարկում։
Արցախում ասեղնագործության, շյուղագործության և ուլունքագործության մրցույթ է կազմակերպվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչությունից:
«Նախկինում կազմակերպվում էին փառատոններ, որտեղ ցուցադրվում էր երեխաների աշխատանքը, սակայն դրանք այժմ տեղի չեն ունենում, և մեզ մոտ գաղափար առաջացավ կազմակերպել այս մրցույթը։ Մրցույթի թեմատիկան Արցախն է։ Մենք ցանկություն ունենք սեր առաջացնել ձեռագործության նկատմամբ, որը մեր ավագ սերնդի սիրելի զբաղմունքներից է եղել։ Բացի այդ, սա լավ առիթ է, որպեսզի երեխաները կորոնավիրուսի օրերին ունենան օգտակար և հաճելի զբաղմունք», - հաղորդեցին վարչությունից:
Ծրագրին կարող են մասնակցել Արցախի բոլոր շրջանների երեխաները: Աշխատանքները անհրաժեշտ է թողնել ՀՅԴ Ստեփանակերտի գրասենյակում (հասցե՝ Կնունյանցների 17)` դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 4-ը՝ ժամը 10։00-ից մինչև 19։00-ն: Հավելյալ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել +374 47 94 38 43 կամ +374 97 12 13 04 հեռախոսահամարներով: