Artsakhpress

Հասարակական

Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` Արցախի Հանրապետության ուսումնական հաստատություններում ս.թ. դեկտեմբերի 6-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա եղանակով, որոշակի  կարգով` հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ։

Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Մերի Սարդարյանը:
 
«Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ հնգօրյա ռեժիմով։  25-ից ավելի աշակերտների ընդգրկմամբ խմբերը կիսվելու են, և դասագործընթացները կազմակերպվելու են հերթափոխով։ Այն աշակերտները, ովքեր ներառված են ռիսկային խմբում ու չեն կարող մասնակցել ուսուցման առկա տարբերակին, և այն աշակերտները, որոնց ուսուցիչները ևս պատկանում են ռիսկային խմբին կամ հանդիսանում են COVID-19-ով վարակվածի կոնտակտավոր, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) նախաձեռնությամբ կազմակերպված առցանց դասընթացներին։ Մանրամասների համար անհարժեշտ է զանգահարել ԿՏԱԿ՝ 010 57 84 55 հեռախոսահամարով: Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները շարունակելու են գործել հեռավար եղանակով՝ բացառությամբ անհատական պարապմունքներ իրականացնող ուսումնական հաստատությունների։ Նախադպրոցական հաստատությունների աշխատանքը առայժմ շարունակվելու է մնալ դադարեցված, սակայն հակահամաճարակային կանոնների պահպանման պարագայում հնարավորություն կընձեռնվի անցնել բնականոն աշխատանքի», - նշեց Մ. Սարդարյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

Search