Ամերիկյան հետախուզական Boeing RC-135V Rivet Joint ինքնաթիռը հարկադրել է քաղաքացիական ինքնաթիռին փոխել իր ուղղությունը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռը ստիպել է ուղևորատար Airbus-ին փոխել թռիչքի ուղղությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինքնաթիռը Թել Ավիվից Մոսկվա էր թռչում Սև ծովի վրայով, SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Ավիացիոն թռիչքներին հետևող տեղեկատվական պորտալների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին։ Տվյալների համաձայն՝ քաղաքացիական օդանավաը ստիպված է եղել իջնեցնել բարձրությունը։