Artsakhpress

Միջազգային

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ քննարկել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ քննարկել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արարատ Միրզոյանը կարևորել է մարդու իրավունքների, ներառյալ՝ խոսքի ազատության ու մամուլի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբումը։ Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին ու գործունեությանը ԵԱՀԿ ամբողջ տարածքում:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ժամանակ և կրակի դադարեցման ռեժիմի հաստատումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված մարդու և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search