Artsakhpress

Հասարակական

Ռուսական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ոլորտով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ռուսական «Ռոսդորնիի» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանը։

Ռուսական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ոլորտով

Ռուսական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ոլորտով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։
«Ռոսդորնիի» ինստիտուտը Ռուսաստանի ճանապարհաշինության բնագավառում հայտնի կազմակերպություն է և մասնագիտացած է տրանսպորտային պլանավորման, ավտոճանապարհների զարգացման, շինարարատեխնիկական փաստաթղթերի մշակման, նախագծման և այլ աշխատանքներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Հեռանկարային է համարվել գործակցությունը ճանապարհաշինության, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման հարցերում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա քննարկումների միջոցով հստակեցնել համագործակցության կոնկրետ ուղղությունները և առկա ներուժն օգտագործել ոլորտը զարգացնելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

«Ադրբեջանը ճանաչել էր ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ համաձայնելով ստորագրել խաղաղության պայմանագիր․ ի՞նչ կարիք կար մերժել»․ Վ․ Աթանեսյան

Search