Artsakhpress

Հասարակական

Գառանաքար համայնքը մարզադաշտ կունենա

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Մարգարիտա Երվանդյանը ԱՀ Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի դպրոց է գործուղվել` որպես անգլերենի ուսուցչուհի։

Գառանաքար համայնքը մարզադաշտ կունենա

Գառանաքար համայնքը  մարզադաշտ կունենա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մ. Երվանդյանը նշեց, որ աշակերտների հետ կազմել և մշակել են «Առողջ լինելու արվեստը» նախագիծը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ««Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասին լսելով` մասնակցելու պատրաստակամություն հայտնեցի, քանի որ մտահոգված էի աշակերտների կրթությամբ։ Ծրագիրը իմ աշակերտներին հնարավորություն տվեց մաս դառնալու Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությանը, որի շրջանակներում աշակերտներս հանդես եկան փայլուն մտահղացմամբ՝ ունենալ մարզադաշտ, որտեղ կարող են զբաղվել սպորտով և վարել առողջ ապրելակերպ։

Թեմայի ընտրությունն առաջ քաշվեց` նախ ելնելով համայնքի հնարավորություններից ու աշակերտների հետաքրքրություններից։

Նախագծի իրականացման համար կազմել ենք իրատեսական ժամանակացույց և բյուջե, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է 230 հազար ՀՀ դրամ։

Բնութագրությունը հասանալի չէ

Յուրաքանչյուրի կատարած փոքրիկ ներդրումը մեկ աշակերտի լուսավոր ժպիտ է և նպատակին հասնելու մեկ քայլ», - ասաց Մ. Երվանդյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ նախագիծը իրականացնելուց հետո կհասնեն իրենց նպատակին, այն է՝ նպաստել երիտասարդների շրջանում սպորտի զարգացմանը:

Բնութագրությունը հասանալի չէ«Համայնքի յուրաքանչյուր երեխա կարող է զբաղվել սպորտով և, ինչու չէ, կարող է հենց այդ ազդակը խթան հանդիսանալ այդ բնագավառում բազում հաջողությունների համար։ Հենց այս էլ կլինի Գառնաքար համայնքի զարգացման հիմնաքարերից մեկը», - հավելեց Մ. Երվանդյանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search