Artsakhpress

Միջազգային

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքները

Այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցը։

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքները

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կողմերը քննարկել են Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը, ինչպես նաև Հարավային Կովկասի իրադրությունը, փոխանցում է 1lurer-ը:
Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները:
Նախագահներն անդրադարձել են նաև Դոնբասի խնդրին: Ռուսաստանի նախագահը հայտարարել Է, որ Կիևը շարունակում է ապակառուցողական գիծը՝ ուղղված Մինսկի համաձայնագրերի տապալմանը: Պուտինը նշել է, որ դա է վկայում հակամարտության գոտում Ուկրաինայի զինված ուժերի սադրիչ ակտիվությունը, ներառյալ «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերի կիրառումը։ Ըստ ՌԴ նախագահի՝ Կիևը պետք է հրաժարվի Դոնբասի վրա ուժային ներգործության ցանկացած փորձից:
Էրդողանը և Պուտինը քննարկել են նաև Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները և գնահատել դրանց զարգացմանն ուղղված քայլերը՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Առաջիկայում նախատեսվում է բնակարաններ տրամադրել տարբեր սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներին և զինծառայողներին. մանրամասներ

Search