Artsakhpress

Ռազմական

Ռուս խաղաղապահները «ԲՏՌ-82Ա»-ի կիրառմամբ գործողություններ են մշակել Լեռնային Ղարաբաղում

Պլանային մարտական ​​պարապմունքի շրջանակում ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել՝ երեւակայական հակառակորդի հնարավոր խախտումները կանխելու եւ Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի դիտակետում անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ռուս խաղաղապահները «ԲՏՌ-82Ա»-ի կիրառմամբ գործողություններ են մշակել Լեռնային Ղարաբաղում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Վեց ուսումնական տեղամասերում, նախազգուշական ազդանշան ստանալուց հետո, խաղաղապահները մարտավարական հնարքներ եւ գործողություններ են մշակել տեղակայման վայրից հեռանալիս՝ ԲՏՌ-82Ա» զրահափոխադրիչի բեռնում, պայմանական ներխուժողի արգելափակում եւ մանեւրում մինչեւ նշված գիծը՝ օգտագործելով ռելիեֆի թաքնված ծալքերը, պայմանականորեն վիրավորված զինծառայողներին առաջին բուժօգնության ցուցաբերում, ինչպես նաեւ խաղաղապահների կողմից խախտումների եւ դիրքի վրա հնարավոր հարձակման կանխման գործողություններ` իմիտացիոն միջոցների կիրառմամբ:
«Դիրքի անձնակազմի հետ օր ու գիշեր պարբերաբար մարտական ​​պատրաստության մարզումներ են անցկացվում։ Մշակվում են տարբեր ներածականներ, որոնք ապագայում թույլ են տալիս անձնակազմին հմտորեն գործել ցանկացած ոչ ստանդարտ իրավիճակների դեպքում։ Մարտական ​​պատրաստության պարապմունքներ անցկացնելիս մոտակա բնակավայրերի բնակիչները մեզ վերաբերվում են վստահությամբ եւ ըմբռնումով, վարժանքներ կազմակերպելիս խնդիրներ եւ հարցեր չեն առաջանում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։
Պարապմունքն ավարտվել է զինծառայողների պրակտիկ գործողություններով եւ դիտակետի մարտական ​​պատրաստության պահպանման առաջադրանքների մշակմամբ համալիր պարապմունքով։
Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search