Artsakhpress

Հասարակական

«Գրագիտունիկներ». Քերթում ընթերցասերների համար ակումբ կբացվի

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Երևանից Արցախ գործուղված հադրութցի բանաստեղծ, ՀՀ և ԱՀ Գրողների միության անդամ Վիտալի Պետրոսյանը դասավանդում է Մարտունու շրջանի Քերթ համայնքի Կոմիտաս Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես հասարակագիտության և երկարօրյայի ուսուցիչ:

«Գրագիտունիկներ». Քերթում ընթերցասերների համար ակումբ կբացվի

«Գրագիտունիկներ». Քերթում ընթերցասերների համար ակումբ  կբացվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վիտալի Պետրոսյանն ասաց, որ Քերթում աշակերտների հետ նախաձեռնել են ընթերցասերների համար բացել «Գրագիտունիկներ» ակումբը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այն աշակերտական նախագիծ է, որտեղ ուսուցիչն ուղղորդողի դերում է։ Նախագիծն, ընդհանուր առմամբ, կազմվել է աշակերտների կողմից, «Ընթերցանության» խմբակի շրջանակներում և հիմնական նպատակը համայնքում ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է, որի համար որպես լուծում տեսնում ենք ընթերցասերների «Գրագիտունիկներ» ակումբի բացումը: Նախագիծը կազմելուց և կայքում տեղադրելուց հետո ընդամենը երեք օրվա ընթացքում անհրաժեշտ գումարը 160 տոկոսով հավաքագրվել է, ինչի համար ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել All-Armenian Students Association-ին, «Համազգային հայ կրթական և մշակութային միության»-ը և առանձին անհատների՝ նախագիծն իրականություն դարձնելու համար», - նշեց Վ. Պետրոսյանը և հավելեց, որ ըստ ծրագրվածի, ակումբի բացումը նախատեսված է 2022թ. մարտի կեսերին:

Մեր զրուցակցի խոսքով՝ «Ընթերցանության» խմբակի շրջանակներում արդեն տեսանելի է գրքի նկատմամբ հետաքրքրության առաջացումը համայնքում:

«Մենք գիրքն ու ընթերցանությունը դիտարկում ենք որպես կրթության ու ինքնակրթության, անձի բազմակողմանի զարգացման կարևոր բաղադրիչ, և այդ շրջանակներում ակնկալում ենք համայնքի հոգևոր զարգացում: Իսկ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ առանց հոգևոր զարգացման ոչ մի հասարակություն ուղղակի չի կարող իր տեղն ապահովել բաց երկնքի տակ, առանց հոգևոր զարգացման ուղղակի հնարավոր չէ զարգանալ այլ բնագավառներում», - նշեց Վ. Պետրոսյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search