Artsakhpress

Հասարակական

Ազգասիրության դրսևորումը՝ անմահություն. Ստեփանակերտում հուշ-երեկո է կազմակերպվել

Նախօրեին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի անմահացած Մխիթար Ասրյանի ծննդյան 38-ամյակին։

Ազգասիրության դրսևորումը՝ անմահություն. Ստեփանակերտում հուշ-երեկո է կազմակերպվել

Ազգասիրության դրսևորումը՝ անմահություն. Ստեփանակերտում հուշ-երեկո է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մխիթար Ասրյանը զոհվել է նոյեմբերի 6-ին՝ Շուշիի պաշտպանության ժամանակ: Միջոցառումը մեկնարկեց անմահացած քաջորդիների սուրբ հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։ Այնուհետև հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Հերոսի դուստրը՝ 12-ամյա Մոնիկան, հայրիկի երկնային ծնունդը իր բեմադրած պարով շնորհավորեց։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մ. Ասրյանի կինը՝ Աննան, ասել է, որ Մխիթարը հավասարակշռված, ընկերասեր, հոգատար որդի ու ամուսին էր։

Իսկ մարտական ընկեր Արթուր Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, պատերազմի ողջ թոհուբոհով անցնելով, իր ու Մխիթարի ընկերությունն էլ ավելի ամրացավ, և այն կշարունակվի այնքան, որքան ինքն ապրի:

Բնութագրությունը հասանալի չէ«Մեր տղաներն անմահացել են՝ նախընտրելով «Մահ իմացյալ» կարգախոսը:Այս չարաբաստիկ պատերազմը բոլորիցս տարել է լավագույններին։ Նրանք իրենց բաժին պատերազմում հաղթանակել են ու միշտ էլ կմնան հաղթանակած»,- ընդգծել է Ա. Հայրապետյանը՝ կոչ անելով բոլորին ամեն օր իրենց գործով հզորացնել Նոյի տապան դարձած Արցախ աշխարհը։

Մխիթարի դպրոցական տարիների և բնավորության հատուկ գծերի մասին խոսել է նրա ուսուցչուհին՝ Կարինե Դադայանը:

Բնութագրությունը հասանալի չէ«Նա մխիթարություն էր՝ ինչպես ընտանիքում, այնպես էլ՝ շրջապատում ու դպրոցում: Դեմքին միշտ ժպիտ էր փայլում, իսկ հարգալից վերաբերմունքը նրա էության մասն էր: Լայն էր նրա հետաքրքրությունների շրջանակը, բայց, հիշում եմ, թե ինչքան էր հետաքրքրվում ազգի պատմությամբ: Հենց դպրոցական տարիներց էլ նա առանձնացավ ազգասիրությամբ, որի դրսևորումը, ցավոք, նրա անմահությունը դարձավ»,- անկեղծացել է Կ. Դադայանը:

Բնութագրությունը հասանալի չէՄիջոցառմանը հնչել են հայրենասիրական երգեր։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

Search