Artsakhpress

Միջազգային

Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվանել է «հզոր երկիր» կառավարող ծաղրածու։

Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել

Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Express-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ղեկավարի մեկնաբանությունը Le Canard Enchaine երգիծական շաբաթաթերթում։
Քաղաքական գործիչը հայտարարություն է արել Լա Մանշում միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Նա մեղադրել է բրիտանացի ղեկավարին անլուրջության մեջ։ «Շատ տխուր է ծաղրածուի ղեկավարության ներքո տեսնել մի հզոր երկիր, որի հետ կարող էինք այնքան շատ բան անել»,- հայտարարել է Մակրոնը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը, ի պատասխան Ֆրանսիայի ղեկավարի մեկնաբանություններին, երկու պետությունների կառավարություններին խորհուրդ է տվել կենտրոնանալ ճգնաժամի կարգավորման վրա՝ մարդկային հետագա զոհերից խուսափելու համար։
Մակրոնի եւ Ջոնսոնի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրապարակեց Ֆրանսիայի նախագահին ուղղված՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի առաջարկներով նամակը։ Մակրոնը քննադատել է Ջոնսոնի մոտեցումը աշխատանքին եւ նշել, որ երկրների ղեկավարները միմյանց հետ չեն շփվում Twitter-ի կամ նամակների հրապարակման միջոցով։
Փարիզն ու Լոնդոնը ակտիվորեն քննարկում են, թե ինչպես լուծել անօրինական ներգաղթյալների հետ կապված խնդիրը՝ Լա Մանշում խեղդված միգրանտների մասին բազմաթիվ տեղեկությունների ֆոնին։ Նոյեմբերի 24-ին ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել է Ֆրանսիայի ափերի մոտ գտնվող Պա դե Կալեի ջրերում։ 31 մարդ մահացել է, երկուսը ողջ են մնացել, սակայն նրանց կյանքին այժմ վտանգ է սպառնում։
Միեւնույն ժամանակ, ֆրանսիական ոստիկանությունը միգրանտների խմբին, որը Մեծ Բրիտանիա գնալու ճանապարհին փորձել է լողալով անցնել Լա Մանշը, թույլ է տվել անարգել լքել Ֆրանսիայի ափերը: Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ ֆրանսիական կողմին առաջարկել են Լա Մանշում համատեղ պարեկություն կազմակերպել, սակայն Փարիզից համաձայնություն չի ստացվել։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search