Artsakhpress

Հասարակական

Համավարակային իրավիճակով պայմանավորված` Ստեփանակերտում ստուգումներ են իրականացվել

Արդեն երկրորդ օրն է` ԱՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ու ԱՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը մայրաքաղաքի տարբեր կետերում շրջայց են կատարում՝ պարզելու համար` արդյո՞ք այդ կետերում, համավարակով պայմանավորված, պահպանվում են հակահամաճարակային բոլոր կանոնները։

Համավարակային իրավիճակով պայմանավորված` Ստեփանակերտում ստուգումներ են իրականացվել

Համավարակային իրավիճակով պայմանավորված` Ստեփանակերտում ստուգումներ են իրականացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողական բաժնի պետ Մարատ Օհանյանն ասել է, որ իրականացված շրջայցերից պարզ է դարձել, որ կարանտինային ռեժիմը չի պահպանվում հանրային իշխանության գրեթե բոլոր մարմիններում։
 
Բնութագրությունը հասանալի չէ«Աշխատակիցները վտանգավորություն ունեցող նման  կարևորագույն խնդրին մոտենում են ոչ պատշաճ լրջությամբ, որը իր անդրադարձն է ունենում նաև հասարակության լայն շրջանակներում։ Նման վերաբերմունքի հետևանքով  Արցախի Հանրապետությունում աճում են կորոնավիրուսով վարակվելու տեմպերը. ցավոք սրտի, ունեք նաև մահվան դեպքեր։ Նման իրավիճակից խուսափելու նպատակով կոչ ենք անում հանրային իշխանության բոլոր մարմիներին, մասնավորապես` ղեկավարներին, աչալրջորեն մոտենալ  մեր առջև ծառացած այդ մարտահրավերին, խստագույնս պահպանել Կառավարության որոշմամբ և  Առողջապահության նախարարի հրամանով ընդունված պահանջները` այդ ձևով նաև օրինակ հանդիսանալով հասարակության այլ շրջանակների համար»,- նշել է Մ. Օհանյանը և տեղեկացրել, որ շրջայցերը ունենալու են պարբերական բնույթ։
Բնութագրությունը հասանալի չէ
 
Նրա խոսքով` այս փուլում դրանք ծանուցողական են, մյուս փուլերում կարգազանց անձանց նկատմամբ կիրառվելու են համապատասխան պատժամիջոցներ։
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Վերջապես, մենք պետք է  գիտակցենք, որ յուրաքանչյուրիս կողմից կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նվազեցնում է Covid-19-ով  վարակվելու ռիսկը և, որ  ամենակարևորն է , փրկում է կյանքեր»,- հավելել է Մ. Օհանյանը։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Առաջիկայում նախատեսվում է բնակարաններ տրամադրել տարբեր սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներին և զինծառայողներին. մանրամասներ

Search