Artsakhpress

Մշակույթ

Մայրաքաղաքի պատկերասրահում հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Այվազովսկուն նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր Ստեփանակերտի պատկերասրահում կրթամշակութային ծրագրի շրջանակներում կազմակերպվել է հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կենսագրության և ստեղծագործական ուղու, նրա թողած ժառանգության մասին պատմող ֆիլմի դիտում և ինտելեկտուալ խաղ:

Մայրաքաղաքի պատկերասրահում հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Այվազովսկուն նվիրված միջոցառում է կազմակերպվել

Մայրաքաղաքի պատկերասրահում  հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ  Այվազովսկուն նվիրված միջոցառում է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ինտելեկտուալ խաղի մասնակիցները Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն են:

Մեզ հետ զրույցում պատկերասրահի էքսկուրսավար Նոնա Գրիգորյանը նշեց, որ, լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ, Այվազովսկին առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք նրա թողած ժառանգության զգալի մասն են կազմում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս օրերին Այվազովսկուն նվիրված միջոցառումներ ենք նախաձեռնել` մեր հերթին այս կերպ ևս մեկ անգամ արժևորելով նման մեծության գործունեությունը։ Ողջունելի է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների ցուցաբերած ակտիվությունը հասարակական, մշակութային տարբեր միջոցառումներին: Այսօր մասնակիցները ավելի խորը ծանոթացան Այվազովսկու կերպարին, նկարչի կյանքի հետ կապված հետաքրքիր դրվագներին, ամենահայտնի կտավներին», - նշեց Ն. Գրիգորյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search