Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Նոյեմբերի 30-ին ժամը 23:45-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում և միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 6ա հասցեում հրդեհ է բռնկվել՝ նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 6ա բազմաբնակարան շենքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ հետախուզական աշխատանքներն իրականացնելուց հետո, հրդեհի մակուսացմանը զուգահեռ, փրկարարները տարհանել են մուտքի բնակիչներին և տեղափոխել անվտանգ միջավայր: Ժամը 00 :38-ին հրդեհը լրիվությամբ մարվել է:
Այրվող բնակարանում մարդ չի եղել: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Նախնական տվյալներով մասնակիորեն այրվել է երեք սենյականոց բնակարանի մեկ սենյակը: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
May be an image of դրսում

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Առաջիկայում նախատեսվում է բնակարաններ տրամադրել տարբեր սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներին և զինծառայողներին. մանրամասներ

Search