Artsakhpress

Սպորտ

Բազկամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում շարունակում է հրաշալի ելույթները

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացքի մեջ է բազկամարտի աշխարհի 42-րդ առաջնությունը, որտեղ հրաշալի են հանդես գալիս հայ մարզիկները։

Բազկամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում շարունակում է հրաշալի ելույթները

Բազկամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում շարունակում է հրաշալի ելույթները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցակցային առաջին 4 օրերի ընթացքում մեր պատանի և վետերան բազկամարտիկները նվաճեցին 5 մեդալ: Նախ պատանիների մինչև 60 կգ քաշային կարգում Արման Մրթեյանը և ձախ, և աջ ձեռքով նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Արսեն Խաչատրյանը պատանիների գերծանր քաշային կարգում ձախ ձեռքով արժանացավ բրոնզե մեդալի, իսկ մյուս 2 մեդալները մեր հավաքականի պահոցում ավելացրին վետերան բազկամարտիկները, փոխանցում է armsport-ը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փիրոյանը վետերանների մինչև 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով և Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը վետերանների գերծանր քաշային կարգում աջ ձեռքով զբաղեցրեցին 3-րդ հորիզոնականը:
Այսօր կկայանան մեծահասակների ձախ ձեռքով մրցումները:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search