Artsakhpress

Հասարակական

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Կառավարության համապատասխան որոշմամբ` Արցախում բնակվող քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց փոխհատուցման աջակցության ծրագրում որոշակի լրացումներ և փոփոխություններ են կատարվել։

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը և նշեց, որ, ըստ կատարված փոփոխությունների, գազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում բնակվող բնակիչ-բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կավարտվի 2021թ. դեկտեմբերի 1-ին:

«Միևնույն ժամանակ, բնական գազի սպառման գծով փոխհատուցումը կշարունակվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը: Իսկ այն բնակիչ բաժանորդների համար, ովքեր բնակվում են չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում, էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կերկարաձգվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը: 2022թ. հունվարի 1-ին կավարտվի ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարի փոխհատուցումը: 1 բնակիչ-բաժանորդի համար սահմանված աջակցության առավելագույն չափը մնացել է անփոփոխ, մասնավորապես` դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների համար բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 մ/խ ներառյալ, չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում` էլեկտրաէներգիայի սպառման գծով մինչև 1500 կվտ/ժ ներառյալ: Այն բնակիչ բաժանորդները, ովքեր համատեղությամբ վարձակալական հիմունքներով են բնակվում և հանդիսանում են որպես ենթասպառողներ, ևս հանդիսանում են ծրագրի շահառու : Նրանք, համատեղելիության վարձակալության բնակությունը հավաստող փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց և հաշվառելուց հետո, կստանան սահմանված սահմանաչափերին համարժեք դրամական փոխհատուցում», - ներկայացրեց Ա. Մեժլումյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search