Artsakhpress

Միջազգային

Թալիբան․ Շիաները կարող են ներկայացնել իրենց պահանջները

«Թալիբան» շարժման վարչապետի քաղաքական հարցերով տեղակալ Մաուլավի Աբդուլ Կաբիրը՝ (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) Քաբուլում շիա կրոնական գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Աֆղանստանը բոլորիս ընդհանուր տունն է»։

Թալիբան․ Շիաները կարող են ներկայացնել իրենց պահանջները

Թալիբան․ Շիաները կարող են ներկայացնել իրենց պահանջները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում  է regionpress.am-ը։
Այս մասին տեղեկացնում է «Tasnim» լրատվական գործակալությունը։ Թալիբների մամուլի քարտուղարի տեղակալ Ինամուլլա Սամանգանիի խոսքով փոխվարչապետը նշել է, որ շիաները կարող են առանց խնդիրների առաջ քաշել իրենց պահանջները: «Թալիբան» շարժման վարչապետի քաղաքական հարցերով տեղակալը «Կասր Սեպիդար»-ում օրերս հանդիպել էր նաև շիաների ավագների պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում նա խոսել էր, Աֆղանստանում բոլոր էթնիկ խմբերի միջև միասնության անհրաժեշտության մասին և ընդգծել, որ շիաների ներուժը կօգտագործվի ի շահ երկրի և ժողովրդի բարեկեցության:
«Թալիբանի» պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են, որ շարժումը շիաների հետ ոչ մի խնդիր չունի։ Անցյալ շաբաթ Քաբուլի արևմտյան մասում շիաների շրջանում հանրահավաքի ժամանակ շիաները պաշտոնապես հայտարարել էին «Թալիբանի» ներկայիս կառավարության աջակցության մասին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Search