Տարբեր ժամանակներում առևանգված ու գերեվարված հայերի նկատմամբ ՄԻԵԴ թեկուզ մեկ վճիռ Ադրբեջանը չի կատարել:
Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է ՄԻԵԴ վճիռների կատարումից
Ու չկան արդյոք վերահսկողության մեխանիզմներ: Եվրոպական դատարանի կայացրած վճիռները չկատարելու դեպքում, հարցը քննվում է նախարարների կոմիտեում: Այժմ մոտ 10 հազար չկատարված վճիռ կա՝ տարբեր պետությունների կողմից, բայց նախարարների կոմիտեի առաջին պարտավորեցնող որոշումը հենց Ադրբեջանին է վերաբերում: Բաքվի անպատասխանատու վարքը կարող է հանգեցնել Եվրոպայի խորհրդում ձայնից զրկվելուն, հետո նաև անդամակցության դադարեցմանը: