Artsakhpress

Միջազգային

Ղազախստանը Թուրքիայից ANKA հարվածային անօդաչուներ կգնի

Ղազախստանի զինված ուժերն իրենց զինանոցը կհամալրեն թուրքական ANKA հարվածային անօդաչուներով։

Ղազախստանը Թուրքիայից ANKA հարվածային անօդաչուներ կգնի

Ղազախստանը Թուրքիայից ANKA հարվածային անօդաչուներ կգնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, համապատասխան պայմանագիրը ստորագրել են «Կազսպեցէքսպորտ» (Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության անունից) ձեռնարկությունը և ANKA - ի արտադրողը` թուրքական Türk Havacılık ve Uzay Sanayi AŞ (TUSAŞ) օդատիեզերական ընկերությունը:
Պայմանագրի համաձայն՝ Ղազախստանի ռազմաօդային ուժերը մինչև 2023 թվականը կստանան ANKA անօդաչու թռչող սարքի երեք միավոր, երկու ցամաքային բազաներ, ինչպես նաև լոգիստիկ սպասարկման փաթեթ (տեխնիկական փաստաթղթեր, ուսուցում և պահեստամասեր): Ավելի վաղ նույն դրոնները վաճառվել էին Թունիսին։ 
Թուրքական աղբյուրների համաձայն՝ ԱԹՍ-ն հագեցած է էլեկտրաօպտիկայով, լազերային ցուցիչով, տեսախցիկով լազերային հեռաչափով։ Սարքն ունի 1700 կգ առավելագույն թռիչքային զանգված և կարող է երկնքում մնալ ավելի քան 30 ժամ: Անօդաչու թռչող սարքերի հեռահարությունը մինչև 250 կմ է: Այն կարող է փոխադրել 350 կգ բեռ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search