Artsakhpress

Հասարակական

ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը:

ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը

ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Իրավապաշտպանները գանգատ էին ներկայացրել Եվրադատարան նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։

4 զինծառայողի գործով ՄԻԵԴ էր դիմել փաստաբանական խումբը, մյուսների գործով՝ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչը: Դիմումների նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։

«Ունենք տեսանյութեր, որտեղ երևում էին անձինք՝ Ադրբեջանի իրավազորության ներքո՝ հսկողության տակ: Կան բավարար ապացույցներ: 2-3 տասնյակ անձանց մասին է խոսքը: Հարազատների հետ ենք հանդիպել, նրանց հետ կապի մեջ ենք»,- ասել է Արտակ Զեյնալյանը «Լուրերի» հետ զրույցում: 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search