Artsakhpress

Քաղաքական

Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ակնկալում է, որ հիմնադրամում իրականացվող համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը:

Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. ՀՀ նախագահ

Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. ՀՀ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին ՀՀ նախագահը բացման իր խոսքում նշեց, որ նոյեմբերի 27-ի նիստը տեղի է ունենում փորձություններով և մարտահրավերներով լի բարդ ժամանակահատվածում՝ ի դեմս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  սանձազերծած պատերազմի, Հայաստանի ինքնիշխան  տարածքի հանդեպ ռազմական  ագրեսիայի, ինչպես նաև համավարակի հետևանքների:
Նախագահ Սարգսյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհվածների և համավարակի հետևանքով մահացած հայրենակիցների հիշատակը:
«Բնականաբար իրավիճակը և իրադարձությունները իրենց ազդեցությունն են թողել  նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Հիմնադրամի աշխատանքների ուղղվածությունը ենթարկվել է իրավիճակով պայմանավորված , չնախատեսված սրբագրումների: Այսօրվա նիստում տեղեկացրին նաև այդ մասին: Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հիմնադրամին նվիրատու և  որպես հայ, ցավ եմ ապրում անվստահության խոսակցությունների և արձագանքների համար»,- ընդգծեց ՀՀ նախագահը:
Արմեն Սարգսյանի խոսքով` հիմնադրամը անցել է երկար ու դժվարին ճանապարհ, և պետք է ամեն ինչ անի սխալներն ու թերությունները շտկելու և վստահությունը վերականգնելու համար: Մյուս կողմից, ըստ նախագահի, ավելի է հասունացել հիմնադրամի արդիականացման պահը:
«Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել  նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպման նոր մոդելներ»,- շեշտեց Սարգսյանը:
Նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր հայրենակիցներին, նվիրատուներին և բարերարներին:
«Ուրախ եմ, որ օրերս կայացած հեռուստամարաթոնին հանգանակվել է զգալի գումար: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ»,- եզրափակեց Սարգսյանը:
Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին խորհրդի 30 անդամներից ներկա են 18-ը, հեռավար կարգով մասնակցում է 5 խորհրդի անդամ, հիմնադրամի տեղական մարմինների ատենապետեր և ներկայացուցիչներ: Նիստին մասնակցում է  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օրակարգում են ընդգրկվել են հետևյալ հարցերը. «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 52,703,114,113 ՀՀ դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության քննարկում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության 2011 թվականի տարեկան բյուջեի հաստատում, հիմնադրամի գործադիր վարչության 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տարեկան համախմբված ֆինանսական և ծրագրային տարեկան հաշվետվությունների հաստատում, 2021թ. նոյեմբերի 27-ից երեք տարի ժամկետով Հայկակ Արշամյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին քննարկում:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search