WSJ. ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Եվրոպայում զորավարժությունները՝ հանուն Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին լարվածության թուլացման
ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Եվրոպայում զորավարժությունները և դադարեցնել Կիևին զենքի մատակարարումները՝ Ուկրաինայի մերձակայքում Ռուսաստանին վերագրվող անսովոր ռազմական գործողությունների պատճառով լարվածությունը թուլացնելու համար:
WSJ. ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Եվրոպայում զորավարժությունները՝ հանուն Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին լարվածության թուլացման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում էregionpress.am-ը։
Այս մասին ուրբաթ հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։
Ավելի վաղԵվրոպայի և Եվրասիայի հարցերովԱՄՆպետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը նշել էր, որ Վաշինգտոնը «շատ լուրջ է վերաբերվումՈւկրաինայի հետՌուսաստանի սահմանին զինվորականների արտասովոր տեղաշարժերին»։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 30-ին Ռիգայում կայանալիքՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ամերիկյան կողմը մտադիր է քննարկել լարվածությունը նվազեցնելու հնարավոր համատեղ քայլերը։ Դոնֆրիդը նշել է, որ դրա համար «կա գործիքակազմ՝ լայն հնարավորություններով»։
Մի կողմից, ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների,ԱՄՆ-ը դիտարկում էՈւկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու հնարավորությունը՝ ավելացնելով հակաօդային պաշտպանության և այլ ռազմական օգնության մատակարարումը, ինչպես նաև ընդլայնելով հակառուսական պատժամիջոցները: Մյուս հավանական սցենարն այն է, որ ԱՄՆ-ն «ավելի համառ» դիրքորոշում կդրսևորի մինսկյան պայմանավորվածությունների պահպանման հարցում։ Միաժամանակ հնարավոր է, որ Վաշինգտոնը բռնի «Մոսկվայի հետ առճակատման վտանգը նվազեցնելու» ճանապարհը», նշել է թերթը։ Այդ նպատակով ԱՄՆ-ը կարող է սահմանափակելԵվրոպայում զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ուրբաթ օրը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները Ռիգայում հանդիպման ժամանակ կքննարկեն «ռուսական ուժերի կենտրոնացումը»Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական զորքի հնարավոր ներխուժման մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարԴմիտրի Պեսկովը նման տեղեկությունները անվանել էր դատարկ ու անհիմն լարվածության սրացում, ընդգծելով, որՌուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որՈւկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։