‹‹Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն›› հասարակական կազմակերպության ներկայացուցիչները շարունակում են այցելել զոհված հերոսամարտիկների ընտանիքներին։
‹‹Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն›› ՀԿ-ն շարունակում է այցելել զոհված հերոսամարտիկների ընտանիքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս անգամ ՀԿ անդամները եղել են Մարտակերտ շրջկենտրոնում և շրջանի Ճանկաթաղ համայնքում։
‹‹Համաձայն նախօրոք մշակված հարցաշարի՝ ճշտել ենք զոհված զինծառայողների մասին անհրաժեշտ տվյալները, զոհվածների ընտանիքների բնակարանային, կենցաղային պայմանները, պահանջներն ու հուզող հարցերը: Միության աշխատակիցները հանդիպել են նաև Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարության հետ, քննարկել են Մարտակերտցի զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների բնակարանների վերանորոգման ընթացքը և այդ ընտանիքների հետ կապված խնդրահարույց թեմաներ››, - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը և հավելեց, որ միությունը շարունակելու է այցելել Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: