Երեք օր առաջ մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանին և ՀՀ ԶՈւ զինծառայող, նոյեմբերի 16-ին մարտական դիրքում վիրավորված Արեն Արամյանին այսօր հայկական կողմին փոխանցելուն ուղղված միջնորդական ջանքերի համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին։
ԱՀ նախագահը միջնորդական ջանքերի համար շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ առթիվ նախագահ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ մասնավորապես ասված է. « Կուզեի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին այս արդյունավետ միջնորդական առաքելության համար՝ հույս հայտնելով, որ նրանց շարունակական ջանքերի շնորհիվ կհաջողվի կարճ ժամկետում հայրենիք վերադարձնել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»: