Artsakhpress

Սփյուռք

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Ավտոմեքենայի բեռնախցիկում հայ տղամարդու դի տեղափոխողը խոստովանել է սպանության և մարդակերության մեջ։ Հարցաքննության ժամանակ կալանավորն ասել է, որ մարդու միս համտեսելու փորձեր է կատարել դեռևս 2020 թվականին։

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նոյեմբերի 21-ին ՌԴ Լենինգրադի մարզում տեղի ունեցած վթարից հետո տղամարդու դիակը դուրս էր ընկել նրա մեքենայի բեռնախցիկից, topnews.mediamall.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է dailystorm.ru-ն։
 
Հարցաքննության ժամանակ 23-ամյա տղամարդը խոստովանել է, որ 2020 թվականի սեպտեմբերին որսի ժամանակ բռնել և դանակահարել է պատահական անցորդի։ Այս մասին հայտնել է «Հինգերորդ ալիքի» աղբյուրը։ Հարձակումից հետո կասկածյալը կտրել ու իր հետ տարել է դիակի մի մասը, բերել տուն, եփել ու կերել։ Նա մարմինը թաքցրել է խողովակի մեջ։
 
Ինչպես հայտնում է Znak պորտալը, 23-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկում գտնվող տան ձեղնահարկում։ «ВКонтакте»-ում մեղադրյալի էջի տեղեկությունների համաձայն՝ նա հետաքրքրված է «անարխոպրիմիտիվիզմով», անմահության էլիքսիրով և հոգեմետ երաժշտությամբ։
 
Նոյեմբերի 21-ին Ա-121 «Սորտավալա» ավտոճանապարհին տեղի էր ունեցել ՃՏՊ. Mitsubishi Galant-ը, որով տեղափոխում էին զոհի մարմինը, բախվել էր կանգառին։ Ականատեսները հայտնել էին, որ մեքենայի վարորդն ու ուղեւորները դուրս են ցատկել ու խուճապահար փախել անտառ։ Ոստիկանությունը բերման է ենթարկել փախուստի դիմած անձանց։
 
Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել են բահեր ու պայուսակներ, իսկ վթարի վայրից 10 մետր հեռավորության վրա՝ պարանոցի վնասվածքով տղամարդու դի։ Հետաքննության տվյալներով՝ սպանված տղամարդը Հայաստանի 50-ամյա քաղաքացի է։ Ձերբակալությունից հետո ամբաստանյալները խոստովանել են, որ դիակը տեղափոխել են ավտոտնակից։ Այնտեղ սպանությունից քիչ առաջ մահացածն ընկերների հետ ալկոհոլ է խմել։
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search