Artsakhpress

Տնտեսական

Հանրապետությունում շարունակվում են աշնանացանի աշխատանքները

Հանրապետությունում շարունակվում են աշնանացանի աշխատանքները:

Հանրապետությունում շարունակվում են աշնանացանի աշխատանքները

Հանրապետությունում շարունակվում են աշնանացանի աշխատանքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանն ասաց, որ, ըստ ներկայացված տվյալների, այսօրվա դրությամբ աշնանացանի համար ունեն փաստացի նախապատրաստված շուրջ 14 000 հա հող, որից ցանքս է իրականացվել 8093 հա-ի վրա, այդ թվում՝ ցորենը կազմում է 5131 հա, գարին՝ 2734 հա և տրիտիկալը՝ 228 հա:

«Ներկա դրությամբ Ասկերանի շրջանում է առավել շատ ցանքս իրականացվել՝ շուրջ 3500 հա, բայց այս թվերը փոփոխական են, քանի որ աշխատանքները շարունակվում են:

Նոյեմբերի 19-ի դրությամբ՝ աշնանացանի համար հողօգտագործողներին ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից, ընդհանուր առմամբ, տրամադրվել է ցորենի սերմ 5087 հա֊ի, գարու սերմ՝ 4310 հա֊ի և տրիտիկալի սերմ՝ 818 հա֊ի համար», - նշեց Վ. Ավետիսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ նախորդ տարիների ցուցանիշներին հասնելու համար դեռ շուտ է խոսելը. հույս ունեն, որ կունենան գոհացուցիչ արդյունքներ:

«Եղանակային պայմանները նպաստավոր են, սերմերի խնդիր չունենք, հիմնադրամի կողմից վճարովի հիմունքներով տրամադրվում են նաև պարարտանյութեր, տեխնիկայի լուրջ խնդիրներ նույնպես չենք արձանագրել, հիմնականում խնդիրը եղել է սահմնամերձ հատվածներում, սակայն դա էլ փորձում ենք լուծել խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ», - հավելեց Վ. Ավետիսյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search