Artsakhpress

Սփյուռք

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում քննարկել է հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում. նա այցելել է Մոսկվա, Տվեր և Պերմ քաղաքներ:

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում քննարկել է հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում քննարկել է հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նոյեմբերի 18-20-ը Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Նա Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է հայ երիտասարդ գործարարներին, քննարկվել են հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր: Հենց այս թեմայի ներկայացումն էլ հանդիսացել է այցի գլխավոր նպատակը:
 
May be an image of 9 մարդ, people sitting, people standing և ներսումը
 
Զարեհ Սինանյանն այցելել է նաև Մոսկվայի ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) հայկական տաղավար և տնօրեն Արտյոմ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել:
 
Նկարի նկարագրությունը հասանելի չէ
 
Լազարևների անվան դպրոցում նա մասնակցել է համերգային ծրագրի:
 
Այս ամենից բացի` հանձնակատարը հանդիպումներ է ունեցել հայ մտավորականության հետ, այդ թվում մարշալ Բաբաջանյանի թոռնուհի նկարչուհի Յուլյա Մարկոսի հետ:
 
Հայ բժիշկների հետ հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանն ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին փոխանցել է ՀՀ նախագահի կողմից շնորհված մեդալը:
 
Արարողությանն առցանց միացել են ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
 
May be an image of 4 մարդ, people standing, էկրան, հեռուստատեսություն և ներսումը
 
Մոսկվա այցի վերջին օրվա ընթացքում հանդիպում է անցկացվել Հայ իրավաբանների ասոցիացիայի երիտասարդների, նաև լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներկայիս վիճակին առնչվող հարցեր:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Search