Artsakhpress

Միջազգային

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում ավտոմեքենան բախվել է ցանկապատին, ինչից հետո բեռնախցիկը բացվել է ու այնտեղից ճանապարհին է ընկել տղամարդու դի՝ կոկորդը կտրած:

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Մեքենայում գտնվողները փախել են, ինչի մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 4:10-ի սահմանում։ Mitsubishi Galant-ը, որից ընկել է դին, պատկանում է Օրենբուրգի շրջանի 57-ամյա մի բնակչի։

Ականատեսների վկայությամբ՝ վթարից հետո մի քանի հոգի դուրս են վազել մեքենայից ու անհետացել անտառում։

Ավելի ուշ դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկու բահ, պարան և պայուսակներ։ Ըստ ամենայնի, հանցագործները դիակը տանում էին թաղելու։

Կասկածյալները հետախուզվում են։

Ինչպես ավելի ուշ պարզվել է՝ սպանվածը ծնունդով Երևանից 50-ամյա Արկադի Ղազինյանն է, որը 1996 թվականից բնակվում է Սանկտ Պետերբուրգում։ Նախնական տվյալներով՝ նա անվադողերի բիզնես է ունեցել։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Search