Artsakhpress

Հասարակական

44-օրյա պատերազմի մասին պատմող «Հետ արի» ֆիլմն ակտիվորեն մասնակցում է միջազգային կինոփառատոններին

Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող «Հետ արի» ֆիլմի ռեժիսորը ծնունդով արցախցի Պարույր Ներսիսյանն է։

44-օրյա պատերազմի մասին պատմող «Հետ արի» ֆիլմն ակտիվորեն մասնակցում է միջազգային կինոփառատոններին

44-օրյա պատերազմի մասին պատմող  «Հետ արի» ֆիլմն ակտիվորեն մասնակցում է միջազգային կինոփառատոններին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսորը նշեց` «Հետ արի» ֆիլմի ճանապարհը սկիզբ է առել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և շարունակվում է մինչ օրս։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Մինչ այդ` 2019-ի գարնանը, նկարահանվեց «Իմ տխուր խաղալիքներ» ֆիլմը, որը նույնպես պատերազմի մասին է, սակայն այդ ժամանակ ինքս ինձ խոստացա, որ այլևս պատերազմական թեմայով ֆիլմ չեմ նկարահանելու։

Ցավոք, խոստմանս հավատարիմ չմնացի, քանի որ 44 օրվա ընթացքում տեսածի ու ապրածի մասին պատմելը պարտավորեցնող դարձավ ինձ համար», - ասաց Պ. Ներսիսյանը և հավելեց, որ ֆիլմի գլխավոր գործող անձը կին է, ով թիկունքում է պայքարում` թե՛ անձնական դրամայի և թե՛ պատերազմի դեմ։

Մեր զրուցակցի խոսքով՝ ներկա դրությամբ «Հետ արի» ֆիլմն ակտիվորեն մասնակցում է միջազգային կինոփառատոններին։

«Այն տարբեր արձագանքներ է ստանում տարբեր երկրներից։ Վստահ եմ, որ միջազգային փառատոնների մասնակցությունը շարունակական կլինի և աշխարհի տարբեր երկրներ այս փոքրիկ պատմության շնորհիվ կառնչվեն այն աղետի հետ, որի զոհը եղել ենք մենք 2020 թվականին», - նշեց ռեժիսորը։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Առաջիկայում նախատեսվում է բնակարաններ տրամադրել տարբեր սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներին և զինծառայողներին. մանրամասներ

Search