Artsakhpress

Հասարակական

Անթիլիասում հոգեհանգստյան արարողություն է կատարվել 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հոգիների խաղաղության համար

Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողություն է կատարվել 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հոգիների խաղաղության համար։

Անթիլիասում հոգեհանգստյան արարողություն է կատարվել 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հոգիների խաղաղության համար

Անթիլիասում հոգեհանգստյան արարողություն է կատարվել 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հոգիների խաղաղության համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:
2020-ի Սեպտեմբեր 27-էն Նոյեմբեր 9-ը երկարող 44-օրեայ ճակատագրական եւ բախտորոշ պատերազմը հայ ժողովուրդի յիշողութեան մէջ թողուց իր արիւնախառն յիշատակը։ Այս պատերազմով վերաշեշտուեցաւ թուրքին ծաւալապաշտական քաղաքականութիւնը, որ Անդրկովկասեան երկիրներուն ներքին ու արտաքին անդորրութեան, սահմանային անվտանգութեան ու հողային ամբողջականութեան դէմ վտանգալից ազդակ մը կը ներկայացնէ: Ողջ հայութիւնը յուզող պատերազմին հետեւանքը եղաւ՝ աւելի քան 5000 նահատակներ, 200-է աւելի գերեվարուած զինուորներ ու քաղաքացիներ, հարիւրաւոր հետակորոյս հայորդիներ, ինչպէս նաեւ հողային հսկայ տարածքներու կորուստ։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, պատերազմի բոլոր հանգրուաններուն, Արցախին նկատմամբ արտայայտեց իր ամբողջական նեցուկը՝ համազգային ոյժերը համախմբման հրաւիրելով, Արցախի միջազգային ճանաչողութեան գծով գործօն քայլերու նախաձեռնելով ու հայ ազգի արդար իրաւունքը բարձրաձայնելով: 
Այս իմաստով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պատերազմի ընթացքին բազմիցս հանդէս եկաւ իր Հայրապետական ոգեւորիչ պատգամներով, ինչպէս նաեւ Անթիլիասի Մայր Տաճարին մէջ հայրենիքի ու Արցախի խաղաղութեան համար աղօթք բարձրացնելով առ Աստուած ու Արցախի ճանաչողութեան համար միջազգային կապեր հաստատելով:   
Արդարեւ այսօր՝ Կիրակի, 14 Նոյեմբեր 2021-ին, նախագահութեամբ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի աւարտին, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքին ի խնդիր հայրենի հողի պաշտպանութեան քաջաբար իրենց արիւնը թափած հերոս հայորդիներու հոգիներուն խաղաղութեան համար։
Ս. եւ Անմահ Պատարագէն անմիջապէս ետք, Կաթողիկոսարանի Cilicia TV լրատուամիջոցը դիմելով Արամ Ա. Կաթողիկոսին՝ փափաքեցաւ իմանալ Նորին Սրբութեան մտածումները, Արցախեան պատերազմին զոհուած հայորդիներուն համար կատարուած հոգեհանգիստին առիթով։ Վեհափառ Հայրապետը կատարուած արարողութեան կարեւորութիւնն ու իմաստը ամփոփեց հետեւեալ տողերով. «Մեր նահատակները իրենց արիւնը թափեցին ի խնդիր Հայրենիքի պաշտպանութեան: Հայրենիքը ամէն բանէ առաջ հող է: Հետեւաբար, հայրենի հողին պաշտպանութիւնը իւրաքանչիւր հայուն սրբազան պարտաւորութիւնն է: Մեր նահատակները յիշել կը նշանակէ հայրենիքի պաշտպանութեան նկատմամբ մեր յանձնառութիւնը աւելի ամրապնդել»»,- ասվում է հաղորդագրության մեջ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Search