Artsakhpress

Սպորտ

Շուշիի սամբոյի ակումբը նոր հասցե ունի

«Ադամյան» Սամբոյի ակումբը մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը իր գործունեությունը ծավալում էր բերդաքաղաք Շուշիում։

Շուշիի սամբոյի ակումբը նոր հասցե ունի

Շուշիի սամբոյի ակումբը նոր հասցե ունի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Պատերազմից հետո ԱՀ նախագահի անմիջական աջակցությամբ այն վերաբացվել է Ստեփանակերտում՝ Վարդան Մամիկոնյան 7/1 հասցեում, որպեսզի մարզիկները շարունակեն իրենց պարապմունքները։

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ ակումբը 30 սան ունի՝ սկսած 6 տարեկանից. նրանց մեծ մասը ծնունդով Շուշիից են։

Բնութագրությունը հասանալի չէ
Ակումբի մարզիչ Արմեն Ադամյանը մեզ հետ զրույցում իր երախտագիտությունն է հայտնել ԱՀ նախագահին՝ իրենց կողքին լինելու համար։

Բնութագրությունը հասանալի չէ

Սամբոյի ակումբի մարզիկ շուշեցի Կարեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց,որ իր ապագան տեսնում է միայն սպորտի ոլորտում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Առաջին անգամ այս մարզաձևով զբաղվել եմ 7-8 տարի առաջ, մեր Շուշիում։ Երկարատև մարզումներից հետո կարողացա հաջողություններ գրանցել։

Երկու անգամ դարձել եմ սամբոյի Հայաստանի երիտասարդների չեմպիոն, 2016թ.֊ին աշխարհի առաջնությունում 2-րդ մրցանակային տեղն եմ գրավել, 2019թ.-ին՝ Եվրոպայի սամբոյի առաջնության 2-րդ հորիզոնականը, երկու անգամ էլ դարձել եմ սամբոյի Հայաստանի չեմպիոն»,- ներկայացրել է Կ. Սարգսյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մարզիկն անկեղծացավ՝ նպատակ է դրել դառնալ Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Բնութագրությունը հասանալի չէ

«Սամբոյի ակումբի մարզիկների անունից շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի նախագահին, քանի որ մեզ հնարավորություն է տրվել իրագործելու մեր նպատակը, իսկ այն մեզ համար Արցախի Հանրապետության անունը բարձր պահելն է աշխարհի բոլոր երկրներում»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Ակումբի ամենափոքր անդամ 9-ամյա Սամվել Երեմյանը նշեց, որ ամեն անգամ մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ է հաճախում պարապմունքներին։
«Մի քանի անգամ մասնակցել եմ Սամբոյի Հայաստանի առաջնություններին, և երկու անգամ իմ տարիքային խմբում գրավել մրցանակային 1-ին տեղը, երկու անգամ՝ 2-րդ, երկու անգամ էլ՝ 3-րդ։ Կշարունակեմ ավելի լավ մարզվել, որ միշտ հաջողություններ գրանցեմ»,- նշել է Ս. Երեմյանը։
Բնութագրությունը հասանալի չէ
Նշենք, որ Շուշիի սամբոյի ակումբի պաշտոնական բացումը տեղի կունենա շուտով։
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search