Artsakhpress

Հարցազրույց

Մեր տարածաշրջանը կմնա Գերմանիայի ուշադրության կենտրոնում. դեսպան Աշոտ Սմբատյան

Վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ արտացոլելով երկու պետությունների շահերը թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ մակարդակներում:

Մեր տարածաշրջանը կմնա Գերմանիայի ուշադրության կենտրոնում. դեսպան Աշոտ Սմբատյան

Մեր տարածաշրջանը կմնա Գերմանիայի ուշադրության կենտրոնում. դեսպան Աշոտ Սմբատյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը այդ կարգավիճակում ավելի քան վեց տարվա պաշտոնավարումից հետո և այդ կապակցությամբ հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ ընդգծելով, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը իր գլխավորությամբ գործադրել է ամեն ջանք իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների սերտացման:
Դեսպանի խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում ամենանշանակալի ու կարևոր իրադարձություններից մեկն, անշուշտ, Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր, որը նոր էջ բացեց ոչ միայն Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացում, այլև հայ-գերմանական հարաբերություններում՝ գերմանական հասարակության ուշադրությունը բևեռելով Հայաստանի վրա՝ որպես Եվրոպայի համար մշակութային, քաղաքական և այլ ոլորտներում հետաքրքրություն ներկայացնող պետության:
Աշոտ Սմբատյանը Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել  2015 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով:
- Պարո՛ն Սմբատյան, Գերմանիայի հետ է կապված Ձեր կենսագրության զգալի մասը։ Ի՞նչ զգացողություններով եք ավարտում Ձեր պաշտոնավարումը, որտեղ երկար տարիներ ե՛ւ սովորել եք, ե՛ւ աշխատել։
- Իմ զգացողություններն ամփոփ կարող եմ բնութագրել երկու բառով՝ ջերմ և հիշարժան:
Ջերմ, քանի որ, ինչպես իրավացիորեն նշեցիք, երկար տարիներ եմ անցկացրել Գերմանիայում: Ընդհանուր առմամբ, ՀՀ ԱԳՆ համակարգում ծառայությանս ավելի քան 20 տարիների մեծ մասը գտնվել եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Մինչ այդ ուսանել եմ Դրեզդեն, Լայպցիգ և Բեռլին քաղաքների համալսարաններում, ինչը, բնականաբար, չէր կարող իր հետքը չթողնել իմ կյանքում. խոսքը մի երկրի մասին է, որն աշխարհին հայտնի է որպես «մտավորականների և գրողների երկիր»՝ իր բազմաշերտ և հարուստ մշակույթով:
Մյուս բնութագրիչը «հիշարժանն» է, քանի որ ուսանողական տարիների, աշխատանքային գործունեության և, իհարկե, դիվանագիտական ծառայության ընթացքում ձեռք եմ բերել բազում ընկերներ, որոնց թվում, ի դեպ, քիչ չեն նաև գերմանահայերը: Ոմանց հետ դեռևս ուսանողական տարիներից ենք նոր ճանապարհ սկսել, մյուսների հետ՝ ավելի ուշ: Սակայն միանշանակ կարող եմ նշել, որ շարունակում եմ նրանց հետ ջերմ կապեր պահպանել:
- Որո՞նք են Գերմանիայում Ձեր դիվանագիտական գլխավոր ձեռքբերումները Ձեր կարծիքով։ Էական առաջընթաց հայ-գերմանական հարաբերություններում այս ընթացքում արձանագրվե՞լ է։ Առհասարակ ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները և արդյո՞ք դրանք գոհացուցիչ են` հաշվի առնելով Գերմանիայի կարևորը դերը Եվրոպական Միությունում և առհասարակ միջազգային հարաբերություններում։
- Հետահայաց նետելով վերջին վեց տարիների հայ-գերմանական հարաբերություններին՝ թերևս սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ դրանք զարգանում էին դինամիկ կերպով՝ արտացոլելով երկու պետությունների շահերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում:
Թե՛ ժամանակագրության և թե՛ կարևորության առումով պետք է միանշանակ առանձնացնել 2016 թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որը ոչ միայն առաջընթաց էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, այլև արտացոլում էր Գերմանիայի վերաբերմունքը մարդկության դեմ նման հանցագործությունների նկատմամբ: Բանաձևի ընդունումն ինչ-որ առումով նոր էջ բացեց նաև հայ-գերմանական հարաբերություններում՝ գերմանական հասարակության ուշադրությունը բևեռելով ոչ միայն Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացի վրա, այլև Հայաստանի՝ որպես Եվրոպայի համար մշակութային, քաղաքական և այլ ոլորտներում հետաքրքրություն ներկայացնող պետության վրա:
Վերջին տարիներին երկկողմ մակարդակով տեղի են ունեցել ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանի՝ մեկ, Արմեն Սարգսյանի՝ մեկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկու, ինչպես նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեկ պաշտոնական այց Գերմանիա: Ի դեպ, ՀՀ խորհրդարանի խոսնակի մակարդակով վերջին պաշտոնական այցը ԳԴՀ կայացել էր ավելի քան 20 տարի առաջ: Գերմանական կողմից պետք է առանձնացնել կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի այցերը Հայաստան:
ԳԴՀ կանցլերի մակարդակով առաջին պաշտոնական այցը Հայաստան եղել է 2018 թվականին: Բնականաբար, այն նշանակալից էր քաղաքական, իհարկե նաև տնտեսական համագործակցության խորացման առումով:
Օրինակ, չեմ կարող չնշել Բեռլինում «Թումո» կենտրոնի բացումը, ինչն իրականություն դարձավ կանցլեր Մերկելի անմիջական նախաձեռնությամբ:
Գերմանիայի՝ Հայաստանում տնտեսական լայն ներկայացվածության մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ այս տարիներին Հայաստանում հիմնադրվել է Գերմանական տնտեսական միավորումը, կայացել են նաև գերմանացի գործարար շրջանակների մի շարք այցեր Հայաստան:
Ուրախ եմ նաև նշել, որ այս տարվանից «Լուֆթհանզա» գերմանական խոշորագույն ավիաընկերությունը վերսկսեց թռիչքներ իրականացնել դեպի Երևան:
Ինչ վերաբերում է համագործակցությանը կրթության և գիտության ոլորտներում, ապա կարևոր է, որ 2017 թ. Երևանում բացվեց Գյոթեի անվան կենտրոնը, որը համանուն ինստիտուտի լիարժեք բացման ճանապարհին հիմնարար փուլն է: Լիահույս եմ, որ մոտ ժամանակներս հայ հասարակության առջև իր դռները կբացի նաև Գյոթեի ինստիտուտը:
Շարունակելով գիտակրթական համագործակցության թեման՝ կցանկանայի առանձնացնել հայկական և գերմանական մի քանի բուհերի միջև համագործակցության համաձայնագրերի կնքումը:
Ապակենտրոնացված համագործակցության խորացման վառ օրինակներ էին գործընկերությունների հաստատումը Երևան և Լայպցիգ, Գյումրի և Հալլե (Զաալե) քաղաքների, ինչպես նաև Դավթաշեն-Մուգգենշտուրմ և Գետափ-Ցուխաու համայնքների միջև:
Գերմանիայում կարևոր է հայագիտական կենտրոնի գործունեության շարունակականության պահպանումը՝ ի դեմս Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում գործող «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի: Իր հերթին, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում շարունակում են կարևոր ավանդ ունենալ Պոտսդամում գործող Լեփսիուսի տուն-թանգարանը և Բոխումի համալսարանում գործող Սփյուռքի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտը:
Վերջին տարիներին ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսների թիվն ավելացել է 5-ով: Ներկայումս ՀՀ պատվավոր հյուպատոսների գրասենյակներ են գործում Բադեն-Վյուրթեմբերգ, Բավարիա, Համբուրգ, Սաքսոնիա, Սաքսոնիա-Անհալթ, Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասերում:
Ցանկանում եմ վստահաբար նշել, որ գործադրվել է ամեն ջանք՝ մեր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով՝ ի նպաստ մեր երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման:
- Հարավային Կովկասում և տարածաշրջանի շուրջ վերջին մեկ տարվա ընթացքում՝ հատկապես Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո, բուռն քաղաքական, տնտեսական, դիվանագիտական գործընթացներ են զարգանում տարածաշրջանի երկրների և արտատարածաշրջանային մի շարք դերակատարների մասնակցությամբ։ Գերմանիան, որպես Եվրամիության առաջատար երկրներից մեկը և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ի՞նչ դիրքորոշում է արտահայտել տվյալ իրավիճակի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտության, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարումների և Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Պե՞տք է արդյոք ակնկալել Բեռլինի կողմից ակտիվ քայլեր տվյալ ուղղությամբ։
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված և ընդունելի միակ ձևաչափը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ինչին ԳԴՀ կառավարությունը մշտապես աջակցել է:
Հայաստանը կարևորում է Գերմանիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի հավասարակշռված կեցվածքը: ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին Գերմանիան միշտ հետևել է ուշադրությամբ և փորձել նպաստել խնդրի խաղաղ հանգուցալուծմանը: Այս համատեքստում կարելի է հիշատակել նաև այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի օրերին դաշնային կանցլեր Անգելա Մերկելը երեք հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի հետ՝ փորձելով նպաստել լարվածության թուլացմանը:
Ինչ վերաբերում է Գերմանիայի՝ որպես Եվրամիության ծանրակշիռ անդամի, ինչպես նաև ընդհանուր Եվրամիության ակտիվացմանը տարածաշրջանում, ապա կարծում եմ՝ այն առնվազն այսօր տեսանելի է: Ոչ վաղ անցյալում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հանձնարարությամբ ԵՄ անդամ երեք երկրների՝ Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի ԱԳ նախարարների այցը տարածաշրջան, կարծում եմ, դրա վկայությունն էր։ Առանձնացնեմ նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի և իհարկե Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի արդեն մի քանի այցերը տարածաշրջան:
Այդուհանդերձ, հույս ունեմ, որ ԵՄ-ում ճիշտ կվերլուծվի և կգնահատվի այն, որ ժողովրդավարության ճանապարհն ընտրած և լայն քայլերով առաջ գնացող հայ հասարակությունը 44-օրյա պատերազմի օրերին հստակ քայլեր էր ակնկալում ԵՄ-ից:
Այսօր ԵՄ-ն կարող է հասցեական հումանիտար օժանդակություն ցուցաբերել արցախահայությանը և դրանով իր նպաստը բերել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Այս առումով Բեռլինից նույնպես պետք է ակնկալել ակտիվ քայլեր:
- Հայտնի է, որ Անգելա Մերկելը հեռանում է երկրի ղեկավարի պաշտոնից և 2005 թվականից հետո առաջին անգամ չի հավակնելու Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնին։ Ի՞նչ կփոխեն սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրությունները երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ և ըստ Ձեզ` ինչո՞վ են դրանք հետաքրքիր կամ կարևոր Հայաստանի համար։
- Հաշվի առնելով Հայաստան-Գերմանիա դինամիկ զարգացող հարաբերությունները և ընդհանրապես աշխարհում Գերմանիայի դերակատարության բարձրացումը՝ ԳԴՀ ներքաղաքական գործընթացները միշտ եղել են Հայաստանի ուշադրության կենտրոնում: ԳԴՀ քաղաքական համակարգը, որպես ժողովրդավարական պետության մոդել, կարծում եմ՝ եղել և մնում է թե՛ հայաստանյան կուսակցությունների, թե՛ հայ հասարակության ուշադրության կենտրոնում: Պատահական չէ, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծված նոր՝ խորհրդարանական քաղաքական համակարգը շատ նման է ԳԴՀ գործող համակարգին, ինչն ի դեպ աննկատ չի մնացել նաև Գերմանիայի հասարակական-քաղաքական շրջանակներում:
Իրապես, դժվար է չնկատել, որ Անգելա Մերկելի ղեկավարման 16 տարիների ընթացքում Գերմանիան գրանցել է հսկայական առաջընթաց գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսական աճից մինչև միջազգային հարաբերություններում Գերմանիայի կշռի ավելացում: ԳԴՀ-ն այսօր իրավամբ համարվում է ԵՄ հիմնական «լոկոմոտիվներից» մեկը և մեծ դերակատարություն ունի միջազգային մի շարք հարթակներում՝ Մեծ Քսանյակ, Մեծ Յոթնյակ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ և այլն: Չպետք է մոռանալ, որ տրամադրված մարդասիրական օժանդակության ծավալներով Գերմանիան շարունակում է լինել աշխարհում երկրորդը:
Պատահական չէր նաև դաշնային կանցլեր Մերկելի վարկանիշի բարձրացումը կորոնավիրուսի համավարակի տարածման ժամանակահատվածում, որի դեմ Գերմանիան կարողացավ բավականին արդյունավետ պայքար մղել՝ վերստին ստանձնելով ԵՄ-ում առաջատարի դերը՝ Ֆրանսիայի հետ միասին:
Ինչ վերաբերում է ԳԴՀ Բունդեսթագի ընտրությունների արդյունքներին, ապա դրանք արդեն ամփոփվել են, և հայտնի է, որ հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Ներկայումս բանակցություններ են ընթանում, այսպես կոչված, «լուսացույցային» կոալիցիոն կառավարության ձևավորման վերաբերյալ, որը կազմված է լինելու ընտրություններում հաղթած Սոցիալ-դեմոկրատներից (կարմիր), Ազատ դեմոկրատներից (դեղին) և Կանաչներից:
Հաշվի առնելով ԳԴՀ կառավարությունների և ԳԴՀ արտաքին քաղաքականության մեջ հատկապես արտաքին գործերի նախարարության դերակատարությունը և վերջինիս ինստիտուցիոնալ բնույթը՝ կարծում եմ՝ բավարար հիմքեր կան պնդելու, որ մեր տարածաշրջանը շարունակելու է մնալ Գերմանիայի ուշադրության կենտրոնում: Ընդհանրապես, ԳԴՀ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դեռևս սառըպատերազմյան տարիներից հայտնի է իր համեմատաբար առավել «արևելամետ» կեցվածքով: Չմոռանանք, որ հանրահայտ «Ostpolitik» տերմինը, որը նախանշում էր Արևելյան Գերմանիայի և առհասարակ Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրների հետ մերձեցման քաղաքականություն, պրակտիկ քաղաքական կիրառում ստացավ հենց Սոցիալ-դեմոկրատ կանցլեր Վիլլի Բրանդտի օրոք: Իհարկե, անհավանական եմ համարում ԳԴՀ ընդհանուր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների՝ եվրոպական և տրանսատլանտյան ուղղությունների գերակայության փոփոխությունը, սակայն որոշ շեշտադրումներ կարող են վերանայվել: Գերմանիայի փորձագիտական լայն շրջանակներում կա կարծիք, որ առհասարակ Արևմուտք-ՌԴ լարվածության թուլացումը, դրանով իսկ նաև ԳԴՀ-ՌԴ հարաբերություններում հակասությունների հաղթահարումը բխում է նաև ԱլԳ անդամ երկրների շահերից:
Այդքանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ կոալիցիա կազմող քաղաքական ուժերին դեռևս սպասվում են դժվար բանակցություններ և բնականաբար դրանք ենթադրելու են նաև կոնսենսուս, որի արդյունքում մասնակիցները «հարթում են սուր անկյունները» և ինչ-որ առումով նաև կորցնում այն յուրահատուկ քաղաքական «դիմագիծը», որով նրանք հայտնի են եղել լայն հանրությանը: Կոալիցիա կազմող ուժերը ստիպված են լինելու որոշակիորեն մեղմել իրենց ավանդական մոտեցումները՝ ընդհանուր հայտարարի գալու և կառավարություն ձևավորելու նպատակով:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search