Artsakhpress

Մշակույթ

Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել

Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել 4 անվանակարգերում՝ միջազգային խաղարկային ֆիլմում «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» և «Լավագույն միջազգային ֆիլմ»։

Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել

Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կինոռեժիսորը նշեց, որ փորձում են ֆիլմերի միջոցով աշխարհին ներկայացնել Արցախը, Արցախի պատմությունը. ֆիլմը փառատոններին ներկայացնելը այդ նպատակին հասնելու քայլերից մեկն է։

Ջիվան  Ավետիսյանն   Արցախը  կներկայացնի    նոր  ֆիլմերում. աշխատանքն  ընթացքի  մեջ  է

«Երբ Արցախի մասին պատմող ֆիլմը միաժամանակ 4 մրցանակի է արժանանում միջազզային կինոփառատոնում, շատ ոգևորիչ է։ Արցախի մասին մենք շատ պետք է խոսենք։ Ես և իմ թիմը այդ նպատակով ֆիլմեր ենք ստեղծել նախկինում և այժմ էլ շարունակում ենք խոսել Արցախի և հայոց պատմության կարևոր էջերի մասին՝ նոր նախագծերով, որոնցից է «Վերածնվածը» ֆիլմը։ Այս ճանապահին «Դրախտի դարպասը» ֆիլմի ընդգրկվելը փառատոնի ծրագրում և հաղթելը ցույց են տալիս, որ Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու մեր նպատակը հասանելի է, իսկ ուղին՝ ճիշտ, որ այս կերպ մենք կարող ենք աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հանդիսատեսին ներկայացնել մեր պատմության կարևոր էջերը և խնդրակիցը դարձնել Արցախում ապրող ժողովրդի», - նշեց Ջ. Ավետիսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այսպիսի ձեռքբերումները օգնում և հավատ են տալիս, որպեսզի շարժվեն առաջ և փորձեն անել ավելին։

Բնութագրությունը հասանալի չէ

«Օնտարիոյի միջազգային կինոփառատոնը այս տարի անց է կացվել հոկտեմբերի 15-24-ը, իսկ արդյունքները ամփոփվել են կիրակի՝ հոկտեմբերի 24-ին։ Իսկապես, հրաշալի է տեսնել, որ այն ընդունվում է փառատոնի կողմից և գնահատվում, քանի որ մեզ համար կարևոր է ստեղծել բարձր արվեստի գործ։ Սա մեր առաջին հաջողությունը չէ փառատոններում։ Դրան հասնելու համար շատ մեծ աշխատանք է պահանջվում, և ես ու իմ թիմը փորձում ենք, ոչ մի ջանք չխնայել բարձրորակ ֆիլմ ստեղծելու և Արցախը լավագույնս ներկայացնելու համար։ Մենք ֆիլմի ցուցադրությունները թե՛ փառատոններում և թե՛ փառատոններից դուրս շարունակում ենք։ Ֆիլմը արդեն ցուցադրվել է Լոս Անջելեսում, Դետրոյթում, Նյու Ջերսիում, Բոստոնում, Վաշինգտոնում, Սակրամենտոյում նաև Կանադայում՝ Տորոնտո, Մոնրեալ։ Հոկտեմբեր 28-ին Սան Ֆրանսցիսկոյում նույնպես կցուցադրվի։ Մոնրեալում ցուցադրությունները երկարաձգել են ևս մեկ շաբաթով, այժմ ֆիլմը հասանելի կլինի մինչև նոյեմբերի 4-ը։ Ընթանում են բանակցություններ ֆիլմի՝ Միացյալ Նահանգների մի քանի խոշոր քաղաքներում սփռման համար։ Փորձում ենք այն տարածել նաև Եվրոպայում, այդ նպատակով բանակցում ենք Անգլիայում, Ֆրանսիայում, Լիտվայում, Բրյուսելում և այլ երկրներում ցուցադրելու համար։ Փորձում ենք ամենը անել ֆիլմի տարածման ուղղությամբ և ուրախ ենք, որ այն հավանության է արժանանում նաև միջազգային ժյուրիի կողմից», - ասաց Ջ. Ավետիսյանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search