Artsakhpress

Հասարակական

Սահմանամերձ Մխիթարաշենը շարունակում է ապրել. համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքը 80 բնակիչ ունի:

Սահմանամերձ Մխիթարաշենը շարունակում է ապրել. համայնքապետ

Սահմանամերձ Մխիթարաշենը շարունակում է ապրել. համայնքապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մխիթարաշենի համայնքապետ Մխիթար Առստամյանը: Նրա խոսքով՝ Մխիթար Սպարապետի անունով կոչված գյուղը Արցախի հին բնակավայրերից է. հենց այստեղ է Սպարարպետի զորքը ջախջախել պարսիկներին:

«Ազատ բնակֆոնդից 10 տուն ունենք, որոնք վերանորոգումից հետո կարող ենք տրամադրել տեղահանված մեր հայրենակիցներին: Համայնքապետարանի շենք չունենք, մեր գործունեությունը ծավալում ենք գյուղի առանձնատներից մեկում: Գյուղում գործում է բուժկետ, որը կառուցվել է 12 տարի առաջ, ունենք նաև հանդիսությունների սրահ. շենքը վերանորոգման կարիք ունի: Գյուղամիջյան ճանապարհների վիճակը ևս բարվոք չէ։ Դպրոց չունենք, 13 աշակերտ հաճախում է հարևան Շոշ գյուղի դպրոցը: Մանկապարտեզ ևս չունենք. մանկապարտեզի ենթակա երեխաների թիվը շատ քիչ է: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- պատմել է Մ. Աստամյանը՝ կարևորելով, որ բնակիչներն ամուր են կառչած իրենց հողից։

Նա ցավով է տեղեկացրել, որ մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը գյուղն ուներ 80 հա վարելահող, որից 77 հա֊ը անցել է թշնամու տիրապետության տակ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Search