Artsakhpress

Սպորտ

Ռոման կամային հաղթանակ տարավ Կալյարիի նկատմամբ, Մխիթարյանը մասնակցեց առաջին կեսին

Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցել է «Կալյարիի» հետ և կամային հաղթանակ տարել 2-1 հաշվով:

Ռոման կամային հաղթանակ տարավ Կալյարիի նկատմամբ, Մխիթարյանը մասնակցեց առաջին կեսին

Ռոման կամային հաղթանակ տարավ Կալյարիի նկատմամբ, Մխիթարյանը մասնակցեց առաջին կեսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Խաղի հաշիվը բացվել է միայն երկրորդ կեսում. 52-րդ րոպեին տանտերերի կազմում Լեոնարդո Պավոլետին գրավել է հռոմեացիների դարպասն ու առաջ մղել իր թիմին: «Ռոման» հաշվի հավասարակշռությունը վերականգնել է մոտ 20 րոպե անց, երբ Ռոժեր Իբանյեսը խփել է պատասխան գնդակը: 78-րդ րոպեին էլ Լորենցո Պելեգրինին խփել է «Ռոմայի» երկրորդ գնդակն այս խաղում ու հաղթանակ պարգևել իր թիմին:
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է ընդմիջմանը: Առաջին կեսի վերջնամասում հայ ֆուտբոլիստը զգացել է բժիշկների օգնության կարիքը, փոխանցում է armsport-ը:
Այս հանդիպումից հետո «Ռոման» իր միավորների թիվը հասցրել է 19-ի և բարձրացել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Կալյարին» 6 միավորով գտնվում է վերջին՝ 20-րդ տեղում:
Տուրի մյուս խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցել է «Էմպոլիի» հետ և 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: «Ինտերի» կազմում խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացել է Դանիլո Դ՛Ամբրոսիոն, իսկ Ֆեդերիկո Դիմարկոն 67-րդ րոպեին կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Նշենք՝ երկրորդ կեսի մեկնարկում «Էմպոլին» մնացել է 10 հոգով՝ Սամուելե Ռիկիի հեռացումից հետո, իսկ հանդիպման վերջնամասում «Ինտերը» կարող էր երրորդ գոլը խփել, սակայն VAR-ի օգնությանը դիմելուց հետո գլխավոր մրցավարը ձեռքով խաղ է արձանագրել ու չեղարկել Գալյարդինիի գոլը:
Այս խաղից հետո «Ինտերն» իր միավորների թիվը հասցրել է 21-ի և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Տուրի մյուս խաղում էլ «Լացիոն» Պեդրոյի խփած միակ գոլի շնորհիվ տանը հաղթել է «Ֆիորենտինային»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար...

Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են շուրջ 7 մլրդ 681 մլն դրամով. ԱՀ ՊԵԿ

Նախնական տվյալներով 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների...

Աշխարհի լավագույն արտադրանքներից մի քանիսը հենց Հայաստանում են ստեղծված. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ԱՄՆ Միջազգային...

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Այսօր ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության...

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

«Սոցիալական աշխատանք» ծրագիրն ընթացքի մեջ է

Search