Artsakhpress

Քաղաքական

Պուտինի ասած քարտեզները համընկնում են վարչատարածքային բաժանմամբ նկարագրված ՀՀ-ին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է` սահմանազատման համար քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, եթե ոչ 100, այլ 99 տոկոսով համընկնում են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրված ՀՀ-ին։

Պուտինի ասած քարտեզները համընկնում են վարչատարածքային բաժանմամբ նկարագրված ՀՀ-ին. Փաշինյան

Պուտինի ասած քարտեզները համընկնում են վարչատարածքային բաժանմամբ նկարագրված ՀՀ-ին. Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է այդ մասին` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասածին։
Նշենք, որ Պուտինը «Վալդայ» ֆորումի ժամանակ իր ելույթում ասել էր` ՌԴ գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս` ինչպիսին է եղել Հայաստանի սահմանը։
«Ի դեպ, վարչատարածքային բաժանման օրենքը ցույց է տալիս ՀՀ տարածքը, իսկ սահմանը, որպես դե յուրե կատեգորիա, սահմանվում է ուրիշ օրենքով։ Այո՛, ՌԴ նախագահն ասել է իրենց մոտ եղած քարտեզների մասին, և ես էլ ասում եմ` այո՛, պետք են այդ քարտեզները, պետք են այդ քննարկումները։ Սա չի նշանակում, որ այդ քարտեզների օրինակներից Հայաստանում չկան»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ՌԴ–ն այս գործում ներգրավվածություն ունի և պետք է ունենա։ Վարչապետը նշել է` դելիմիտացիայի համար պետք է օգտագործեն Խորհրդային միության այն քարտեզները, որոնք իրավական հիմք ունեն։ Տարբեր թվականների քարտեզները, ըստ նրա, ընդամենը նույնի վերատպումներն են, սակայն դրանց մեջ տարածքային որոշակի տարբերություններ կան։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Search