Artsakhpress

Միջազգային

Թուրքական բանակի ներկայությունը Սիրիայում և Իրաքում երկարաձգվել է

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկու տարով երկարաձգելու առաջարկին:

Թուրքական բանակի ներկայությունը Սիրիայում և Իրաքում երկարաձգվել է

Թուրքական բանակի ներկայությունը Սիրիայում և Իրաքում երկարաձգվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:

Որոշմանը կողմ են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում» և ընդդիմադիր ազգայնական IYI կուսակցությունները: Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» և ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները դեմ են քվեարկել:

Իշխանամետ կուսակցությունները դիրքորոշումը պատճառաբանել են Սիրիայում և Իրաքում քրդական խմբավորումների գործունեությամբ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր: Քրդերին, սակայն, աջակցում է ԱՄՆ-ը:

Թուրքիայի խորհրդարանն առաջին անգամ թույլատրել է երկրի զինված ուժերը հարևան Իրաքում և Սիրիայում օգտագործել 2014 թվականի հոկտեմբերին։ Այն ուժի մեջ էր 12 ամիս, այնուհետև երկարացվում էր ամեն տարի: 

Բլումբերգը հայտնել է, որ Թուրքիայի զինուժն արդեն կենտրոնացրել է ուժերը Սիրիայի հյուսիսում՝ քրդերի դեմ հարձակում նախաձեռնելու և երկրի հյուսիսի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները միացնելու նպատակով:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Search