Artsakhpress

Հասարակական

Ֆրանսիայում մզկիթը փակվել է ահաբեկչություն քարոզելու պատճառով

Ֆրանսիայի Սարտ դեպարտամենտի պրեֆեկտուրայի հրամանով Ալլոն կոմունայի մզկիթը վեց ամսով փակվել է ահաբեկչություն քարոզելու համար։

Ֆրանսիայում մզկիթը փակվել է ահաբեկչություն քարոզելու պատճառով

Ֆրանսիայում մզկիթը փակվել է ահաբեկչություն քարոզելու պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով France Bleu ռադիոն։

«Այս մզկիթում կարդացված քարոզները հիմնականում արդարացնում էին զինված ջիհադը՝ միաժամանակ ատելություն սերմանելով Ֆրանսիայի հանդեպ»,- ասվում է Ֆրանսիայի ՆԳՆ հայտարարության մեջ: France Bleu-ի փոխանցմամբ՝ տեղի իմամները Ֆրանսիայի ժողովրդին անվանել են «անհավատներ և իսլամաֆոբներ»։

Հետաքննությունը պարզել է, որ մզկիթը ղեկավարող Juste Milieu և Al Qalam կրոնական միավորումների առաջնորդները 2020 թվականին ծխականներին կոչ են արել պայքարել իսլամաֆոբների դեմ և հայտարարել են, որ Ֆրանսիան, իբր, պատերազմ է հայտարարել իսլամին: Սարտի դեպարտամենտի դատախազությունը հետաքննում է տեղի մահմեդական համայնքի ներկայացուցիչներին։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Search